Փոփոխություններ են ընդունվել փաթեթավորման վերաբերյալ տեխնիկական կանոնակարգում

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը հաստատել է «Փաթեթավորման անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի փոփոխությունները։ Փոփոխությունները ԵՏՀ-ն նախապատրաստել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հետ համատեղ։

Փաստաթուղթը նախատեսում է տեխնիկական կանոնակարգում տիպային սխեմաների հիման վրա փաթեթավորման (խցանման միջոցների) համապատասխանության հայտարարագրման սխեմաների և ընթացակարգերի սահմանում:

Հաշվի է առնվել գործող տեխնիկական կանոնակարգի կիրառման պրակտիկան, դրա նորմերը համապատասխանեցվել են Միության մասին պայմանագրին։

Փոփոխությունների իրականացումը երաշխավորում է համապատասխանության գնահատման միասնական ընթացակարգերի կիրառումը և ԵԱՏՄ յուրաքանչյուր երկրում կատարվող գնահատման արդյունքների համադրելիությունը։

Շարունակվում է տեխկանոնակարգերում համապատասխանության գնահատման ընթացակարգերի համակարգված վերանայումը: