Ընդունվել են «Մսի և մսամթերքի անվտանգության մասին» տեխկանոնակարգի փոփոխությունները

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը փոփոխություններ է կատարել Մաքսային միության «Մսի և մսամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգում։ 

Փոփոխությունները մշակվել են Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսության նախարարության կողմից՝ համաձայն Տեխնիկական կանոնակարգերի փոփոխությունների պլանի՝ սպանդի արտադրանքի և մսամթերքի մակնշման մեջ սննդային արժեքի (սպիտակուց, ճարպ, ածխաջրեր, կալորիականություն) նշելու պահանջների ճշգրտման մասով: Փոփոխությունների արդիականությունը պայմանավորված է նրանով, որ միսը և սպանդի արտադրանքը, այդ թվում՝ որպես հումք օգտագործվողը, բնութագրվում են սպիտակուցի և ճարպի բնական տարասեռությամբ, որը դժվար է ստանդարտացնել:

Փոփոխություններն ուղղված են սպառողներին մոլորության մեջ գցող գործողությունները կանխելուն։ Դրանք կօգնեն լուծել սննդանյութերի քանակը ճիշտ նշելու վերահսկման հետ կապված խնդիրները՝ տեխկանոնակարգերում սահմանելով մակնշման մեջ նշված արժեքներից սպիտակուցի (մինչև 20%՝ դեպի նվազում) և ճարպի, ածխաջրերի պարունակության, կալորիականության (մինչև 20%՝ դեպի ավելացում) փաստացի արժեքների շեղումների թույլատրելի սահմանները՝ հաշվի առնելով նման արտադրանքի արտադրության առանձնահատկությունները։

Փոփոխությունները սպանդի մթերքի և մսամթերքի սննդային արժեքի մասին տեղեկատվությունը նշման մեջ նախատեսում են սննդանյութերի պարունակության փաստացի արժեքների հետևյալ թույլատրելի սահմանները՝ սպիտակուց՝ մակնշման մեջ նշված արժեքի նվազագույնը 80%-ը. ճարպեր, ածխաջրեր, էներգետիկ արժեք (կալորիականություն)՝ մակնշման մեջ նշված արժեքի առավելագույնը 120%-ը:

Թռչնի սպանդի մթերքի և թռչնի մսամթերքի նկատմամբ նույնանման պահանջներ են սահմանվում «Թռչնի մսի և դրա վերամշակված արտադրանքի անվտանգության մասին» Միության տեխկանոնակարգով, որն ընդունվել է Հանձնաժողովի կոլեգիայի կողմից 2021 թվականի հոկտեմբերի 29-ին և ուժի մեջ է մտել 2023 թվականի հունվարի 1-ից:

Ընդունված որոշումը նախատեսում է 24-ամսյա անցումային շրջան՝ նոր պահանջներին սահուն անցնելու համար։ Անցումային շրջանը լրացուցիչ կհամաձայնեցվի անդամ պետությունների հետ սահմանված կարգով: