Սեպտեմբերի 23-ի նիստում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան ընդունել է In vitro ախտորոշման համար նախատեսված բժշկական արտադրատեսակները՝ կախված Եվրասիական տնտեսական միության շրջանակներում դրանց գրանցման նպատակով կիրառման հնարավոր ռիսկից, դասակարգելու մեթոդական հանձնարարականները:
Խոսքը լաբորատոր հետազոտությունների լայն շրջանակի, այդ թվում՝ արյունաբանական, ընդհանուր կլինիկական, գենետիկ, իմունոլոգիական, մանրէաբանական հետազոտությունների, հեմոստազի քննության, վարակների համար արյան կենսաքիմիական և այլն հետազոտությունների կատարման մասին է։ Դրանք անհրաժեշտ են հիվանդություններն ավելի լավ հասկանալու և դրանց բուժման առավել արդյունավետ միջոցներն ընտրելու համար։
Նման հետազոտությունների համար օգտագործվող բժշկական արտադրատեսակները, Հանձնաժողովի Մեթոդական հանձնարարականներին համապատասխան, կարող են պատկանել տարբեր դասերի՝ կախված կիրառման հնարավոր ռիսկից, և դրանց ներկայացվող պահանջները որոշվում են՝ հաշվի առնելով այդ դասերը:
Հանձնարարականները պարունակում են Հանձնաժողովի կոլեգիայի կողմից 2015 թվականին ընդունված Բժշկական արտադրատեսակների՝ կախված դրանց կիրառման հնարավոր ռիսկից, դասակարգման կանոնների պարզաբանումներ և օրինակներ, և ուղղված են Միության երկրներում նշված Կանոններին համապատասխան in vitro ախտորոշման համար նախատեսված բուժարտադրատեսակների դասակարգման միասնական մոտեցումներ: Դա թույլ կտա բարձրացնել նման արտադրանքի փորձաքննության արդյունքների փոխադարձ ճանաչման մակարդակը։