ԵՏՀ պրոֆիլային Խորհրդատվական կոմիտեն քննարկել է ավտոմոբիլային ճանապարհների, խաղալիքների, թեթև արդյունաբերության արտադրանքի անվտանգության, արտակարգ բուսասանիտարական միջոցների ներդրման հարցեր

Տեխնիկական կարգավորման, սանիտարական, անասնաբուժական և բուսասանիտարական միջոցների կիրառման հարցերով խորհրդատվական կոմիտեի նիստի ընթացքում, որն անցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման նախարար Վիկտոր Նազարենկոյի նախագահությամբ, հանրային քննարկմանը ներկայացնելու համար հավանության է արժանացել Մաքսային միության «Ավտոմոբիլային ճանապարհների անվտանգություն» տեխնիկական կանոնակարգի փոփոխությունների նախագիծը։ Բացի այդ, Խորհրդատվական կոմիտեն ընդհանուր առմամբ կողմ էր Մաքսային միության «Խաղալիքների անվտանգության մասին» տեխկանոնակարգի փոփոխությունների նախագծի խմբագրությունը, որը կքննարկվի ԵՏՀ Կոլեգիայի կողմից։

ԵՏՀ Կոլեգիայի նիստում քննարկման համար հավանության են արժանացել նաև «Թեթև արդյունաբերության արտադրանքի անվտանգության մասին» տեխկանոնակարգի ստանդարտների ցանկերի փոփոխությունները և «Երեխաների և դեռահասների համար նախատեսված արտադրանքի անվտանգության մասին» տեխկանոնակարգի միջպետական ստանդարտների մշակման ծրագրի արդիականացված տարբերակը։

Խորհրդատվական կոմիտեն առաջարկել է ԵՏՀ Կոլեգիայի նիստի քննարկմանը ներկայացնել Արտակարգ բուսասանիտարական միջոցների ներդրման հարցերում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև փոխգործակցության կարգը և ԵԱՏՄ մաքսային սահմանին և Միության մասքային տարածքում անասնաբուժական վերահսկողության (հսկողության) իրականացման միասնական կարգի մասին հիմնադրույթի փոփոխությունների նախագիծը:

Խորհրդատվական կոմիտեի նիստի արդյունքներով որոշում է ընդունվել Սանիտարահամաճարակաբանական վերահսկողության (հսկողության) ենթակա արտադրանքին (ապրանքներին) ներկայացվող միասնական սանիտարահամաճարակաբանական և հիգիենիկ պահանջների՝ Հանձնաժողովի Կոլեգիայի նիստում կանանց անձնական հիգիենայի միջոցներին ներկայացվող պահանջներով լրացնելու մասով փոփոխությունների նախագիծը քննարկելու մասին:

Միության անդամ պետությունների լիազոր մարմինների առաջարկներով Խորհրդատվական կոմիտեն հաստատել է կարանտինային բուսասանիտարական միջոցների հարցերով ենթակոմիտեի և «Բուսասանիտարական միջոցների» ուղղությամբ աշխատանքային խմբի արդիականացված կազմերը։