Նորություններ

21.04.2022 (Обновлено: 11.05.2022 16:53)

Բժշկական սարքավորումներ արտադրողը և ԵԱՏՄ-ում նրա դիստրիբյուտորները կատարել են ԵՏՀ Կոլեգիայի որոշումը և վերականգնել են մրցակցությունը

Ակնավիրաբուժական բժշկական սարքավորումների խոշորագույն արտադրողներից մեկը հանդիսացող Alcon միջազգային հոլդինգը տեղեկացրել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովին ԵՏՀ Կոլեգիայի կարգադրագիրը կատարելու մասին (2022 թվականի փետրվարի 8-ի № 24 որոշում)։ Դրա համար հոլդինգը ԵԱՏՄ-ում իր դիստրիբյուտորների հետ կնքել է նոր համաձայնագրեր, որոնք նախատեսում են հավասար առևտրային պայմաններ, այդ թվում՝ Միության անդամ պետությունների տարածքներում դիստրիբյուտորների՝ առանց սահմանափակումների և տույժերի աշխատելու հնարավորությունը։

Հիշեցնենք, որ Հանձնաժողովի հակամրցակցային բլոկի կողմից մրցակցության կանոնների խախտման փաստի վերաբերյալ Alcon ընկերությունների խմբի և ԵԱՏՄ երկրներում դրա դիստրիբյուտորների նկատմամբ անցկացվում էր ուսումնասիրություն։


Խախտումներն արտահայտվում էին արտադրողի կողմից յուրաքանչյուր դիստրիբյուտորի համար ԵԱՏՄ որոշակի երկրում «իր» տարածքի ամրագրմանբ՝ առանց Միության մյուս երկրներում բժշկական սարքավորումների վերավաճառքի կամ սպասարկման իրավունքի։ Դրանից բացի, արտադրողն անհիմն մերժում էր ԵԱՏՄ անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների համագործակցության առաջարկները, առանց ընտրության չափորոշիչները նշելու նախապատվությունը տալով շուկայի որոշակի մասնակիցներին։

Հարկ է նշել, որ դեռ գործի ուսումնասիրության փուլում Alcon ընկերության ղեկավարությունը նախաձեռնողական կարգով անհրաժեշտ փոփոխությունների է կատարել դիստրիբյուտորական համաձայնագրերում, ինչը էապես նվազեցրել է ԵՏՀ Կոլեգիայի կողմից նշանակված տույժի չափը։

ԵՏՀ-ին ուղղված ծանուցմամբ Alcon-ը հաստատել է բոլոր խախտումների վերացումը, ինչպես նաև տեղեկատվություն է տրամադրել ընկերության կայքում առևտրային գործընկերների հետ փոխգործակցության միասնական չափորոշիչների տեղադրման մասին։