Լաքաներկային նյութերի արտադրությունը նոր կանոններով կգործի

Հանձնաժողովի խորհրդի 2026 թվականի մայիսի 20-ի N 65 որոշմամբ ընդունվել է «Լաքաներկային նյութերի անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգը (ԵԱՏՄ ՏԿ 053/2026)։ Նրա գլխավոր նպատակն է մարդու կյանքի և առողջության, շրջակա միջավայրի, կենդանիների կյանքի և առողջության պաշտպանությունը, լաքաներկային նյութերի նշանակության և անվտանգության վերաբերյալ սպառողներին մոլորեցնող գործողությունների կանխարգելումը։

Կանոնակարգը միասնական պարտադիր պահանջներ է սահմանում լաքաներկային նյութերի՝ ներկերի, լաքերի, աստառների, ջրադիսպերսային, բազմաբաղադրիչ, փոշենման, աերոզոլային փաթեթով նյութերի նկատմամբ Դրանց թվում են նաև արծները, լազուրները, տոգորանյութերը, փայտի պաշտպանության միջոցները, խածատիչները, հրապաշտպան կազմերը, դեկորատիվ սվաղները, մածիկները, օլիֆները։

Տեխնիկական կանոնակարգը պահանջներ է սահմանում լաքաներկային նյութերի մակնշման և փաթեթավորման, ինչպես նաև անվտանգության անձնագրի նկատմամբ։

Փաստաթուղթը սահմանում է հիմնական հասկացությունները, լաքաներկային նյութերի նույնականացման և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում շրջանառության կանոնները և, իհարկե, հինգ երկրների հետ միասնական ձևով վկայականի տրամադրմանը պետական գրանցման ձևի համապատասխանության գնահատման կարգը։

Փաստացի տեխնիկական կանոնակարգը Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության տարածքներում ուժի մեջ կմտնի 2028 թվականի հունվարի 1-ից, Ղրղզստանի Հանրապետության տարածքում՝ 2032 թվականի հունվարի 1-ից։

Ընդ որում, բուն Հանձնաժողովի խորհրդի որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից 30 օրացուցային օր հետո (2026 թվականի հուլիսի 1-ից)։