2024 թվականի հունվարին գյուղատնտեսական արտադրանքի արտադրությունը Եվրասիական տնտեսական միությունում բոլոր կատեգորիաների տնտեսություններում 2023 թվականի հունվարի համեմատ ավելացել է 0.5%-ով։ Աճ է նկատվել Բելառուսում, Ղրղզստանում և Ղազախստանում, նվազում՝ Ռուսաստանում։
Սպանդի ենթակա կենդանիների և թռչունների (կենդանի քաշով) արտադրությունը 2023 թվականի հունվարի համեմատ աճել է 1%-ով, կաթի՝ 3.2%-ով, ձվի արտադրությունը նվազել է 0.9%-ով։ Սպանդի ենթակա կենդանիների և թռչունների (կենդանի քաշով) արտադրության ծավալների աճ է նկատվել Բելառուսում, Ռուսաստանում և Ղրղզստանում, նվազում՝ Ղազախստանում։ Կաթի արտադրությունն ավելացել է ԵԱՏՄ բոլոր պետություններում (առանց Հայաստանի տվյալների): Ձվի արտադրության աճ է նկատվել Ղրղզստանում, Բելառուսում և Ղազախստանում, նվազում՝ Ռուսաստանում։
Ավելի մանրամասն վիճակագրական տեղեկատվությունը ներկայացված է ԵՏՀ վիճակագրության վարչության կայքէջի «Գյուղատնտեսական արտադրանքի արտադրություն» բաժնում։