«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հիմնական խնդիրն է ամրապնդել կոոպերացիոն գործընթացները առավել զգայուն ապրանքների արտադրության ոլորտում», - Մոսկվայում կայացած «Դիագնոպոլիս» միջազգային ցուցահանդեսի շրջանակներում B2G ձևաչափով բանակցությունների ընթացքում հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերական քաղաքականության վարչության փոխտնօրեն Գեորգի Արզումանյանը։
Նրա խոսքով՝ ԵՏՀ Արդյունաբերական քաղաքականության վարչությունը ներկայումս վերլուծական նյութեր է նախապատրաստում 2021 թվականի ընթացքում Միության բժշկական սարքավորումների շուկայի վիճակի վերաբերյալ։ Բացի այդ, Գեորգի Արզումանյանը տեղեկացրել է բժշկական սարքավորումների և բաղադրիչների արտադրության ոլորտում ԵՏՀ Կոլեգիայի հանձնարարականի նախագծի մշակման մասին։ Հանձնարարականն ուղղված կլինի այս ոլորտում ներմուծման փոխարինման զարգացմանը։ ԵՏՀ ներկայացուցիչը գործարար համայնքին կոչ է արել ուղարկել իրենց դիրքորոշումները, որոնք հաշվի կառնվեն փաստաթղթում։
«Այս փոխգործակցությունն անհրաժեշտ է այն հիմնական և արգելքները, սահմանափակումները և խոչընդոտները բացահայտելու համար, որոնց ազգային արտադրողները բախվում են ներմուծման փոխարինման ծրագրերի իրականացման շրջանակներում»,- ընդգծել է Գեորգի Արզումանյանը։
ԵՏՀ-ի տվյալներով՝ այսօր ԵԱՏՄ-ում գործում է ավելի քան 1500 առողջապահական հաստատություն, իսկ բժշկական արտադրատեսակների ու սարքավորումների շուկան կազմում է ավելի քան 12 միլիարդ ԱՄՆ դոլար: Միաժամանակ երրորդ երկրների հետ Միության ապրանքաշրջանառությունն այդ ապրանքների համար գերազանցել է 10 մլրդ ԱՄՆ դոլարը: