ԱՏՀ-ում քննարկել են սահմանային ենթակառուցվածքների զարգացումը
04.09.2025
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային համագործակցության նախարար Ռուսլան Դավիդովը Վլադիվոստոկում ելույթ է ունեցել «Ժամանակակից սահմանային ենթակառուցվածքը՝ լավագույն ներդրումներ պետության համար» թեմայով նստաշրջանին, որն անցկացվել է Արևելյան տնտեսական համաժողովի շրջանակներում:
ԵՏՀ նախարարը խոսել է Հանջնաժողովում մաքսային անցակետերի կահավորմանը ներկայացվող միասնական պահանջների մշակման ընթացքի մասին՝ հաշվի առնելով միջազգային փորձը և լավագույն համաշխարհային պրակտիկաները:
«Եվրասիական տնտեսական միությունում անցակետերի ֆիզիկական և թվային ենթակառուցվածքների զարգացումն անհրաժեշտ է դրանք լավագույն միջազգային ստանդարտներին համապատասխանեցնելու համար, — ընդգծել է Ռուսլան Դավիդովը: — Օրինակ, Ռուսաստանում մշակված խելացի անցակետերի ներդրումը թույլ կտա լուծել մինչև տասը րոպե ժամանակահատվածում սահմանների հատումն ապահովելու Ռուսաստանի Դաշնության նախագահի կողմից առաջադրված խնդիրը»:
Նստաշրջանին մասնակցել են Ռուսաստանի տրանսպորտի նախարարության ներկայացուցիչներ, հեռավոր-արևելյան շրջանների, խոշորագույն լոգիստիկ ընկերությունների ներկայացուցիչներ: