Նովոսիբիրսկում քննարկել են ԵԱՏՄ երկրների տարածաշրջանների համագործակցության զարգացումը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը Արտահանման առաջին եվրասիական համաժողովի շրջանակներում անցկացրել է «ԵԱՏՄ-ում միջտարածաշրջանային կապերի զարգացումը՝ որպես եվրասիական ընկերությունների արտահանման ներուժի ամրապնդման գործոն» թեմայով պանելային նստաշրջան, որն անցել է օգոստոսի 28-ին Նովոսիբիրսկում:

Միջոցառման մասնակիցները նշել են, որ ինտեգրման արդյունավետությունը գնահատվում է, ի թիվս այլնի, տարածաշրջանային կտրվածքով. հաջողությունը կախված է այն հանգամանքից, թե որքանով է հաշվի առնվել տարածքների առանձնահատկությունը և բիզնեսի պահանջմունքները: Արձանագրվել է գործարար ակտիվության տեղաշարժ՝ մայրաքաղաքային կենտրոններից դեպի տարածաշրջանների լայն շրջանակը, որոնք ակտիվորեն ներգրավվում են Եվրասիական տնտեսական միության արտադրաիրացման շղթաներում:

ԵՏՀ արդյունաբերական քաղաքականության փոխտնօրեն Վիտալի Վովկը մանրամասն խոսել է ԵԱՏՄ շրջանակներում արդյունաբերական կոոպերացիոն նախագծերի ֆինանսավորման մեխանիզմների մասին:

Նստաշրջանի մասնակիցները ծանոթացան Եվրասիական տնտեսական միության երկրների տարածաշրջանների միջև առևտրատնտեսական համագործակցությանն աջակցելուն ուղղված Հանձնաժողովի գործունեությանը: ԵՏՀ մակրոտնտեսական քաղաքականության վարչության ներկայացուցիչ Անդրեյ Պանտելեևը հայտնել է ԵԱՏՄ շրջանակներում միջտարածաշրջանային պորտալի (https://regions.eaeunion.org/) աշխատանքի մասին: Ռեսուրսը տեղեկատվություն է պարունակում ավելի քան 200 բիզնես նախագծերի և գործող մեխանիզմների մասին:

Նստաշրջանին մասնակցել են Ռուսաստանի Դաշնության առևտրաարդյունաբերական պալատի, Մոսկվայի կառավարության, Նովոսիբիրսկի մարզի կառավարության, Տոմսկի մարզի վարչակազմի, Եվրասիական բիզնեսի ընկերակցության, ինչպես նաև «Կոսմոս» էկոհամակարգի և գործարար միավորումների ներկայացուցիչներ:

 

Скачать исходники фотографий