Գլխավոր էջ
/
Լուրեր
/
Սանկտ Պետերբուրգում քննարկել են ԵԱՏՄ-ում տեխնիկական կարգավորման՝ որպես արդյունաբերության պաշտպանության գործիքի զարգացումը
Սանկտ Պետերբուրգում քննարկել են ԵԱՏՄ-ում տեխնիկական կարգավորման՝ որպես արդյունաբերության պաշտպանության գործիքի զարգացումը
30.10.2025
Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կարգավորման ոլորտում գործունեության մասին Սանկտ Պետերբուրգում՝ Ռուսաստանի արդյունաբերողների և ձեռնարկատերերի միության տեխնիկական արգավորման կոմիտեի և ՌԱՁՄ ռադիոէլեկտրոնային և էլեկտրատեխնիկական արդյունաբերության զարգացման հանձնաժողովի համատեղ նիստի բաց նստաշրջանում հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պրոֆիլային վարչության փոխտնօրեն Մաքսիմ Կիմը:
ԵՏՀ ներկայացուցիչը պատմել է այս ուղղությամբ Հանձնաժողովի կողմից իրականացվող աշխատանքի մասին՝ ներառյալ էլեկտրատեխնիկային և ռադիոտեխնիկային վերաբերող Միության տեխկանոնակարգերի և ստանդարտների ցանկերի պահանջների արդիականացումը:
«Տեխնիկական կանոնակարգերի մշակման և ընդունման մեխանիզմը, դրանց պահանջների կատարման գնահատման և վերահսկողության համար փաստաթղթերի բազայի ձևավորումը, օգտվողի համար դրանց մատչելիությունը, պարտադիր պահանջների գիտատեխնիկական մակարդակի գնահատման կազմակերպումը՝ այս ամենը կարգավորվում է Միության իրավունքով», — նշել է Մաքսիմ Կիմը:
Նա ընդգծել է, որ մինչ օրս Հանձնաժողովը ԵԱՏՄ երկրների հետ համատեղ մշակել և ընդունել է Միության 52 տեխնիկական կանոնակարգ, որոնցից 48-ն արդեն ուժի մեջ է մտել, իրականացվում է ապացուցողական բազայի ձևավորման և արդիականացման շարունակական աշխատանք:
Առանձին շեշտը Մաքսիմ Կիմը դրել է ստանդարտացման հարցերին. «Էլեկտրատեխնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի ոլորտի ավելի քան հազար միջպետական և ազգային ստանդարտ ներառվել է ԵԱՏՄ ապացուցողական բազայում: Միջազգային ստանդարտների հետ այդ փաստաթղթերի ներդաշնակեցման մակարդակը կազմում է գրեթե 90 տոկոս»: