ԵՏՀ խորհրդի որոշումը թույլ կտա կանխել նիկոտին պարունակող ապօրինի արտադրանքի տարածումը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշում է ընդունել ապրանքների լրացուցիչ կատեգորիաներ սահմանելու մասին, որոնց փոխադրումների հետագծման համար կիրառվելու են նավիգացիոն կապարակնիքներ՝ համաձայն Եվրասիական տնտեսական միությունում նման կապարակնիքների կիրառման մասին 2022 թվականի համաձայնագրի:


Նշված համաձայնագիրն ուժի մեջ է մտել: ԵԱՏՄ երկրներն ավարտում են փոխադրումների հետագծման գործարկման համար անհրաժեշտ ընթացակարգերը, որից հետո Հանձնաժողովը համապատասխան որոշում կընդունի:

Առաջարկվող կարգավորումը կանդրադառնա ԵԱՏՄ արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 2404, 2939 79 000 0, 2939 80 000 0 ապրանքային դիրքերով դասակարգված նիկոտին պարունակող արտադրանքը, նիկոտինային հումքը, որոնք Միության տարածքից արտահանվում են ավտոմոբիլային տրանսպորտով՝ արտահանման մաքսային ընթացակարգին համապատասխան:

Այս ապրանքների հետագծումը կսկսվի Համաձայնագրին համապատասխան փոխադրումների հետագծման առաջին փուլից:

ԵՏՀ խորհրդի որոշումը նախապատրաստվել է ձեռնարկատերերի առաջարկների հիման վրա՝ Հանձնաժողովի փորձագիտական խմբի աշխատանքներին նրանց անմիջական մասնակցությամբ: Դրա իրագործումը թույլ կտա կանխել ԵԱՏՄ-ում նիկոտին պարունակող ապօրինի արտադրանքի տարածումը: