ՌԴ-ն հավասար պայմաններ է սահմանել ԵԱՏՄ երկրների քաղաքացիների համար ԱՊՊԱ պայմանագիր ձեռք բերելիս
Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի ցուցումով, ԱՊՊԱ պայմանագիր ձեռք բերելիս Եվրասիական տնտեսական միության պետությունների քաղաքացիների համար 2022 թվականի հունվարի 9-ից երկում սահմանվել են հավասար պայմաններ։

Նախկինում պայմանագրի արժեքի հաշվարկման ժամանակ ռուսական ազգային վարորդական վկայական չունեցող վարորդների ստաժը հաշվի չէր առնվում։ Դա էականորեն ավելացնում էր պայմանագրի արժեքը ԵԱՏՄ մյուս երկրների քաղաքացիների համար։ Ընդ որում, Միության իրավունքի համաձայն, անդամ պետությունները չպետք է կիրառեն խտրական պահանջներ ապահովագրական ծառայություններ ստացողների հանդեպ։

Այդ հարցի վերաբերյալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովում անցկացվել է մշտադիտարկում և խորհրդատվություններ՝ կողմերի լիազորված ներկայացուցիչների հետ, անդամ պետությունների կառավարություններ են ուղարկվել ԵԱՏՄ ներքին շուկայում արգելքների հատկանիշների առկայության մասին եզրակացություններ։