Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային համագործակցության նախարար Ռուսլան Դավիդովը ելույթ է ունեցել Արևելյան տնտեսական համաժողովի «Հեռավոր Արևելքի դերը Ռուսաստանի տրանսպորտային ինքնիշխանության ապահովման գործում» թեմայով նստաշրջանում և խոսել Եվրասիական տնտեսական միության երկրների տրանսպորտային ներուժի զարգացմանը և ամրապնդմանն ուղղված նախագծերի իրագործման մասին:
ԵՏՀ նախարարը նաև հայտնել է, որ Վլադիվոստորի ծովային առևտրային նավահանգստում սկսել է գործել նավահանգստային տեսակի հսկիչ-զննման համալիրը, որը թույլ է տալիս սկանավորել փոխադրամիջոցը և ապրանքներով բեռնարկղը առանց վարորդի կողմից իր խցիկից դուրս գալու: Նրա խոսքով՝ նման տեխնոլոգիաները պետք է հիմք դառնան եվրասիական «հնգյակի» բոլոր երկրների խելացի անցակետերի համար:«Տարանցման միասնական համակարգի ներդրումը, նավիգացիոն կապարակնիքների կիրառումը, անցակետերի սարքավորմանն ու կահավորմանը ներկայացվող միասնական պահանջների մշակումը, ինչպես նաև էլեկտրոնային առևտրի կարգավորման ձևավորումը՝ սրանք են ԵԱՏՄ տարանցման ներուժի զարգացման ուղղությամբ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի առանցքային ուղղությունները», — նշել է Ռուսլան Դավիդովը:
Նստաշրջանին նաև մասնակցել են Ռուսաստանի Դաշնության նախագահի աշխատակազմի, Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարարության, գործարար համայնքի ներկայացուցիչներ: