Եվրասիական տնտեսական հանձնաժողովում կայացել է «Նավիգացիոն կապարակնիքները՝ որպես Եվրասիական տնտեսական միության երկրների թափանցիկ և անվտանգ առևտրի զարգացման գործիք» թեմայով խորհրդաժողովը:
ԵՏՀ մաքսային համագործակցության նախարարը միջոցառման մասնակիցներին տեղեկացրել է, որ 2026 թվականի փետրվարի 11-ից մեկնարկելու է նավիգացիոն կապարակնիքների միջոցով փոխադրումների հետագծման կիրառումը:
ԵՏՀ նախարարը հայտնել է, որ ԵԱՏՄ-ում նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին համաձայնագիրը նախատեսում է հետագծման մեխանիզմի աստիճանական ներդրում՝ հաշվի առնելով ապրանքների կատեգորիաները և տրանսպորտի օգտագործվող տեսակները: Գործնականում կապարակնիքների ներդրումը կկատարվի երեք փուլով և կտևի 1.5 տարի:«Նավիգացիոն կապարակնիքների օգտագործմամբ հետագծման երկար սպասված մեխանիզմը ոչ միայն տեխնոլոգիական նորույթ է, այլև լոգիստիկ գործընթացների արդյունավետության և անվտանգության բարձրացման գործուն գործիք, որը նոր հնարավորություններ է բացում ԵԱՏՄ ինտեգրման և զարգացման համար, — նշել Ռուսլան Դավիդովը: — Առաջիկայում մեր խնդիրն է ստեղծել միասնական տեղեկատվական համակարգ, որը թույլ կտա նվազագույնի հասցնել Միության մաքսային տարածքով փոխադրվող ապրանքների նկատմամբ մաքսային և պետական վերահսկողության այլ տեսակների կիրառումը դրանց օրինական շրջանառությունն ապահովելիս»:
Առաջին փուլում նավիգացիոն կապարակնիքները կկիրառվեն ապրանքների մի քանի խմբի նկատմամբ: Դրանց թվում են, նախ՝ պատժամիջոցային և առանձին տեսակի ենթաակցիզային ապրանքները, այդ թվում՝ ալկոհոլը և ծխախոտը, որոնք փոխադրվում են տարանցման, արտահանման մաքսային ընթացակարգերին համապատասխան, ինչպես նաև տեղափոխվում են անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի շրջանակներում: Երկրորդ՝ հագուստը, կոշիկը, տեխնիկան, որոնք փոխադրվում են ավտոմոբիլային տրանսպորտով մաքսային տարանցման մաքսային ընթացակարգին համապատասկխան: Երրորդ՝ նիկոտին պարունակող արտադրանք, նիկոտինի հումք, որոնք փոխադրվում են ավտոմոբիլային տրանսպորտով և ԵԱՏՄ մաքսային տարածքից արտահանվում արտահանման մաքսային ընթացակարգին հանապատասխան:
Խորհրդաժողովին մասնակցել են ԵԱՏՄ երկրների պետական մարմինների, բիզնեսի, մաքսային և տրանսպորտալոգիստիկ ոլորտի ավելի քան 150 ներկայացուցիչներ: