Ռուսլան Դավիդով. «ԵԱՏՄ-ում էլեկտրոնային առևտրի նոր կանոնները անխափան ուղի են ձևավորում սպառողների համար»

ՊՄՏՀ-2025 հարթակում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային համագործակցության նախարար Ռուսլան Դավիդովը մասնակցել է «Զարգացնել, թե՞ կլանել. Գլոբալ  թվային հարթակները և դրանց ազդեցությունը Եվրասիական տարածաշրջանի և գլոբալ Հարավի երկրների տնտեսությունների վրա» թեմայով նստաշրջանին:

Նստաշրջանի մասնակիցները քննարկել են թվային հարթակները, որոնք այսօր տնտեսական և սոցիալական զարգացման կարևոր գործիք են: Պետական կառույցները և բիզնեսը մեծ ուշադրություն են դարձնում դրանք աշխատանքի կարգավորմանը և դրանց կատարելագործման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը:

ԵՏՀ նախարարն իր ելույթում խոսել է Հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական միության երկրների կողմից էլեկտրոնային առևտրի շուկայում համատեղ ձևավորվող միասնական «խաղի կանոնների» մասին:  Ուշադրության կենտրոնում ­է վերջնական սպառողի համար անխափան ուղու ստեղծումը: Նման կարգավորման հիմքը կդառնա ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի նոր գլուխը, որն այժմ վավերացման փուլում է:

Ռուսլան Դավիդովը նշել է, որ մշակվող կանոնները պետք է ապահովեն առևտրային շղթաների թափանցիկությունը բեկումնային թվային տեխնոլոգիաների կիրառման հաշվին:

Նոր կարգավորման արդյունավետ ներդրման և նոր պայմաններին ժամանակին ադապտացման համար Ռուսլան Դավիդովը նստաշրջանի մասնակիցներին ու հյուրերին կոչ է արել բաց երկխոսություն վարել Հանձնաժողովի մաքսային բլոկի խորհրդատվական մարմինների հարթակում:

Նստաշրջանին մասնակցել են Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը, «Գործարար Ռուսաստանի» նախագահ Ալեքսեյ Ռեպիկը, RWB գլխավոր գործադիր տնօրեն Ռոբերտ Միրզոյանը: