Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային համագործակցույթան նախարար Ռուսլան Դավիդովը աշխատանքային հանդիպում է ունեցել Ռուսաստանում ամերիկյան առևտրային պալատի և Խաղաղօվկիանոսյան-Եվրասիական գործարար դաշինքի ներկայացուցիչների հետ: Նա խոսել է անդրսահմանային համացանցային առևտրի մաքսային կարգավորման իրականացման հեռանկարների, Եվրասիական տնտեսական միության տարածքում փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների ներդրման, ինչպես նաև լիազորված տնտեսական օպերատորների համար պարզեցումների ընդլայնման աշխատանքների մասին:
Հանդիպման մասնակիցները քննարկել են ԵԱՏՄ մաքսային կարգավորման ոլորտի օրենսդրության բարելավման առաջարկները: Ըստ ԵՏՀ նախարարի՝ այս քննարկումը կարևոր է բարենպաստ գործարար միջավայրի ստեղծման և Միության երկրների ձեռնարկությունների մրցունակության բարձրացման համար:
Ռուսլան Դավիդովը կոչ է արել ավելի ակտիվ մասնակցել Հանձնաժողովի մաքսային համագործակցության բլոկի հարթակում գործող աշխատանքային մարմինների նիստերին, ինչպես նաև հրավիրել նրանց մասնակցելու հունիսի 26-ից 27-ը Մինսկում կայանալիք Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակներում նախատեսված մաքսային համագործակցության բլոկի միջոցառումներին: