Ռուսլան Դավիդով. «Մաքսային սահմանի անցակետերի զարգացումը Միության տարանցիկ ներուժի ընդլայնման հիմքն է»

ԵՏՀ մաքսային համագործակցության նախարար Ռուսլան Դավիդովը Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակներում անցկացրել է «ԵԱՏՄ մաքսային սահմանի անցակետերի զարգացումը՝ որպես ԵԱՏՄ տարանցիկ ներուժի ընդլայնման հիմք» թեմայով կլոր սեղան:

Նրա խոսքով՝ ԵԱՏՄ երկրների կառավարությունների առջև դրված է եվրասիական տրանսպորտալոգիստիկ երթուղիների և միջանցքների ենթակառուցվածքն արագացված տեմպերով զարգացնելու խնդիր: Ընդ որում, հատուկ ուշադրություն է դարձվում «Հյուսիս-Հարավ» և «Արևելք-Արևմուտք» միջազգային տրանսպորտային միջանցքների զարգացմանը:

Անցակետերը միջազգային տրանսպորտային միջանցքների առանցքային տարրն են, որը մեծապես որոշում է դրանց թողունակությունը:

«Անցակետերի ենթակառուցվածքի արդիականացումը, բեկումնային տեխնոլոգիաների, ինտեգրված տեղեկատվական համակարգերի, իրերի ինտերնետի, մեծ տվյալների և արհեստական բանականության տեխնոլոգիաների ներդրումը պայմաններ կապահովի մաքսային սահմանով ապրանքների և փոխադրամիջոցների արագացված անցկացման համար, կնպաստի Միության արտաքին առևտրի զարգացմանը», - ընդգծել է Ռուսլան Դավիդովը:

Տվյալ ուղղությունում ԵՏՀ առանցքային խնդիրն է անցակետերի ենթակառուցվածքին, ինչպես նաև դրա առանձին տարրերին, ԵԱՏՄ ընդհանուր մաքսային սահմանի անցակետերի զարգացման ուղղությամբ կողմերի ջանքերի համաժամյացնամը ներկայացվող տեխնիկական պահանջների տիպավորումը:

ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային վարչակազմերի ներկայացուցիչները, ինչպես նաև բիզնեսի առաջնորդները ներկայացրել են անցակետերի կահավորման և արդիականացման ոլորտում իրենց աշխատանքի փորձը, խոսել սահմանին մաքսային մարմինների աշխատանքներում բեկումնային տեխնոլոգիաների ներդրման պլանների ու առաջարկների մասին: