Ռուսլան Դավիդով. «Մաքսային կարգավորումը արտաքին առևտրի զարգացման և ԵԱՏՄ-ում տրանսպորտալոգիստիկ շղթաների կառուցման առանցքային գործոններից մեկն է»
01.11.2025
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային համագործակցության նախարար Ռուսլան Դավիդովը Մոսկվայում մասնակցել է «Եվրասիական ինտեգրման չափումները՝ տրանսպորտը և լոգիստիկան, էներգետիկան և պարենային անվտանգությունը» թեմայով 2-րդ միջազգային գիտագործնական խորհրդաժողովի լիագումար նիստին:

Ռուսլան Դավիդովն իր ելույթում խոսել է Եվրասիական տնտեսական միության երկրների արտաքին առևտրում, նոր աշխարհակաքաղաքական պայմաններում լոգիստիկայի փոփոխություններում մաքսատան դերի մասին: Նա ընդգծել է, որ մաքսային կարգավորումը Հյուսիս-Հարավ և Արևելք-Արևմուտք նոր միջազգային տրանսպորտալոգիստիկ միջանցքների կայացման և զարգացման առանցքային գործոններից է, Գլոբալ Հարավի երկրների հետ ԵԱՏՄ-ի ապրանքաշրջանառության ավելացման գործուն գործիք:

ԵՏՀ նախարարը նաև տեղեկացրել է մաքսային կարգավորման կատարելագործման, բիզնեսի և քաղաքացիների համար բարենպաստ պայմանների ստեղծման ուղղությամբ ԵՏՀ-ի կողմից կատարվող աշխատանքի մասին:

Ռուսլան Դավիդովը ազդարարել է ԵԱՏՄ-ում 2026 թվականի փետրվարի 11-ից փոխադրումների հետագծման համար էլեկտրոնային նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին: Բեկումնային տեխնոլոգիաների կիրառումը եվրասիական ինտեգրման կարևոր իրադարձությունն է, այն Միությունը դուրս է բերում նոր տեխնոլոգիական մակարդակ, նպաստում առևտրի արագացմանը և վերահսկողական գործառնությունների պարզեցմանը:

«Եվրասիական ինտեգրման չափումները՝ տրանսպորտը և լոգիստիկան, էներգետիկան և պարենային անվտանգությունը» 2-րդ միջազգային գիտագործնական խորհրդաժողովին մասնակցել են Գլոբալ Արևելքի և Գլոբալ Հարավի երկրների դիվանագիտական առաքելությունների, միջազգային կազմակերպությունների, պետական մարմինների և գործարար համայնքի ներկայացուցիչներ: