Ռուսլան Դավիդով. «Թվայնացումը օբյեկտիվ անհրաժեշտություն է մաքսային մարմինների արդյունավետ աշխատանքի համար»

Մաքսային մարմինների թվայնացման հեռանկարները քննարկել են «Մաքսային մարմինների թվային փոխակերպումը Եվրասիական տնտեսական միությունում» թեմայով կլոր սեղանի ընթացքում, որի մոդերատորն էր Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային համագործակցության նախարար Ռուսլան Դավիդովը:

ԵԱՏՄ երկրների մաքսային մարմինների ղեկավարների տեղակալները կլոր սեղանի շրջանակներում ներկայացրել են մաքսատան գործունեությունում թվային լուծումների հետագա ներդրման պլանները՝ միասնական կարծիք հայտնելով արդյունավետ և կայուն տեղեկատվական փոխանակման ապահովման կարևորության մասին:

Գործարար համայնքի ներկայացուցիչները պատմել են տարբեր տեսակի տրանսպորտով միջազգային փոխադրումների թվայնացման և պետական մարմինների հետ փոխգործակցության գործընթացի առկա փորձի, իսկ գիտական շրջանակների ներկայացուցիչները՝ թվային փոխակերպման գործընթացին մաքսային մարմինների մասնակցության և թվային ճարտարապետության հայեցակարգի կառուցման առաջարկների մասին:

Ռուսլան Դավիդովը կլոր սեղանի մասնակիցներին կոչ է արել ավելի ակտիվորեն ներգրավվել ԵՏՀ հարթակում մաքսային վարչարարության և միջազգային լոգիստիկայի կառավարման կատարելագործման թվային լուծումները ձևավորելու աշխատանքներին: