Ռուսլան Դավիդով. «Թվային մաքսային գործիքները կարող են պաշտպանել ԵԱՏՄ երեխաների համար նախատեսված ապրանքների ապօրինի ներմուծումից»
08.10.2025

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային համագործակցության նախարար Ռուսլան Դավիդովը Մինսկում ընթացող «Անտիկոնտրաֆակտ-2025» միջազգային համաժողովի թեմատիկ նստաշրջանի ընթացքում խոսել է ԵԱՏՄ տարածքում արդեն կիրառվող և երեխաների համար նախատեսված ապրանքների ապօրինի ներմուծման դեմ ուղղված հեռանկարային միջոցներ համարվող թվային գործիքների մասին:


ԵՏՀ մաքսային բլոկի ղեկավարն ընդգծել է թվայնացման երեք հիմնական գործիքը՝ նավիգացիոն կապարակնիքները, ապրանքների թվային մակնշումը և էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությունն ինչպես Միության մաքսային սահմանով, այնպես էլ Միության ներսում ապրանքներ տեղափոխելիս:

Ըստ Ռուսլան Դավիդովը՝ թվային մակնշումն արդեն իսկ լայնորեն կիրառվում է ԵԱՏՄ երկրներում: Մակնշմամբ տարբեր ապրանքային խմբերի ընդգրկման մակարդակը կարող է տարբերվել ըստ պետությունների, սակայն աշխատանքը շարունակվում է և թույլ է տալիս հետագծել կոնկրետ միավոր ապրանքի շրջանառության օրինականությունը:

ԵՏՀ նախարարը հիշեցրել է, որ նավիգացիոն կապարակնիքները լիարժեք կսկսեն կիրառվել 2026 թվականի փետրվարից. նման որոշում է ընդունել Հանձնաժողովի Կոլեգիան: Ապրանքների փոխադրման ընթացքում էլեկտրոնային փաստաթղթերի ներդրումը տրամաբանական քայլ է թվային էկոհամակարգի ձևավորման և ապրանքների ներմուծման գործում և արտահանման թափանցիկության բարելավման հետագա աշխատանքում:

«Այս գործիքների ներդրումը հեռանկարում թույլ կտա ձևավորվել մեծ տվյալներ ապրանքների տեղաշարժի մասին, որոնք վերլուծվելու են ոչ միայն մաքսային մարմինների, այլև այլ շահագրգիռ վերահսկող կառույցների կողմից, ինչը կարող է բացահայտել կասկածելի և վտանգավոր մատակարարումները, այդ թվում՝ մանկական ապրանքների մատակարարումները», — նշել է Ռուսլան Դավիդովը:

ԵՏՀ նախարարն իր ելույթում հավելել է, որ ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների հանձնարարությամբ Հանձնաժողովն իրականացնում է ԵԱՏՄ ապրանքների ներմուծման հայտարարագրման մշտադիտարկում և վերլուծություն, և այդ վերլուծության արդյունքները օգտակար էին ապօրինի արտադրանքի ներմուծման դեմ պայքարում:

«Այս տարվա հուլիսին Հանձնաժողովի Կոլեգիան ԵԱՏՄ անդամ պետություններին ուղղված հանձնարարական է ընդունել մաքսային հայտարարագրի 31-րդ սյունակի լրացման ստուգմանն ուղղված լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու մասին. խոսքը ներմուծվող հագուստի և կոշիկի նկարագրության լիարժեք լինելու մասին: Մենք հասկանում ենք, որ եթե հայտարարագրում նշված չեն արտիկուլը, մոդելը, արտադրողը և ապրանքային նշանը, ապա ներմուծման օրինականության վերահսկողություն էապես դժվարանում է:

Նա նաև ընդգծել է կոնտրաֆակտի և կեղծիքի դեմ պայքարում ջանքերի համաժամացման ուղղությամբ ԵԱՏՄ բոլոր անդամ երկրների պետական մարմինների ակտիվ համատեղ աշխատանքի անհրաժեշտությունը: