Ռուսլան Դավիդով. «ԵԱՏՄ մաքսային օրենսգրքում նախատեսվում է կատարել ծխախոտային արտադրանքի կեղծ տարանցման դեմ պայքարին ուղղված փոփոխություններ:
07.10.2025

ԵՏՀ մաքսային համագործակցության նախարար Ռուսլան Դավիդովը Մինսկում ընթացող «Անտիկոնտրաֆակտ-2025» համաժողովի՝ նիկոտին պարունակող արտադրանքի շուկային նվիրված նստաշրջանի ընթացքում խոսել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ծխախոտային արտադրանքի կեղծ տարանցման և կեղծ արտահանման դեմ պայքարի միջոցների մասին:


Ըստ ԵՏՀ նախարարի՝ Մաքսային օրենսգրքի համապատասխան փոփոխություններն նախապատրաստվել են և բարձր աստիճանի պատրաստության փուլում են:

Ռուսլան Դավիդովը քննարկման մասնակիցներին տեղեկացրել է ԵԱՏՄ-ում նավիգացիոն կապարակնիքների կիրառմամբ փոխադրումների հետագծման մեխանիզմի մասին, որը գործելու է 2026 թվականի փետրվարի 11-ից:

«Ծխախոտային արտադրանքի ապօրինի ներմուծման և շրջանառության դեմ պայքարի աշխատանքի կարևոր մասն է Հանձնաժողովի հարթակում պրոֆիլային աշխատանքային խմբի գործունեությունն է, - ընդգծել է ԵՏՀ մաքսային բլոկի ղեկավարը: - Այն ստեղծվել է անցած տարի բիզնեսի նախաձեռնությամբ, դրա հիմնական նպատակն է ԵԱՏՄ մաքսային սահմանով ապօրինի ծխախոտային և նիկոտին պարունակող արտադրանքի ապօրինի տեղափոխման հարցերով համաձայնեցված առաջարկների մշակումը:

Նստաշրջանին մասնակցել են նաև թվային մակնշման օպերատորներ, ծխախոտային արտադրանք արտադրողներ, ինչպես նաև ԵԱՏՄ երկրների պետական մարմինների և Բելառուսի ու Ղազախստանի պրոֆիլային ընկերակցությունների և ոչ առևտրային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Կեղծ և կեղծված արտադրանքի ներմուծման դեմ պայքարի գործում ունեցած զգալի ավանդի համար «Անտիկոնտրաֆակտ» միջազգային ընկերակցության որոշմամբ Ռուսլան Դավիդովը պարգևատրվել է «Կոնտրաֆակտի դեմ պայքարում ունեցած վաստակի համար» կրծքանշանով: