Հուլիսի 31-ից սկսվում է նավիգացիոն կապարակնիքների կիրառմամբ փոխադրումների հետագծման երկրորդ փուլը

2026 թվականի հուլիսի 31-ից սկսվում է Եվրասիական տնտեսական միությունում փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին համաձայնագրի գործնական կիրառման երկրորդ փուլը։

 

Այս փուլի շրջանակներում ընդլայնվում է մաքսային տարանցման մաքսային ընթացակարգին համապատասխան հետևյալ ապրանքների նկատմամբ նավիգացիոն կապարակնիքների կիրառումը՝

ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրվող բոլոր կատեգորիաների ապրանքների.

երկաթուղային տրանսպորտով փոխադրվող առանձին կատեգորիաների հարկատար ապրանքների նկատմամբ (հագուստ, կոշկեղեն, կենցաղային տեխնիկա)։

Նշված ապրանքները հետագծման ենթակա կլինեն ի հավելումն առաջին փուլով սահմանված ապրանքների՝ բացի Հանձնաժողովի խորհրդի 2026 թվականի հուլիսի 9-ի N 71 որոշմամբ սահմանված բացառություններից։ 

Հիշեցնենք, առաջին փուլի շրջանակներում (մեկնարկել է 2026 թ. փետրվարի 11-ից) կապարակնքման ենթակա են՝

- պատժամիջոցային և առանձին տեսակի ենթաակցիզային ապրանքները (ալկոհոլը/ծխախոտը), որոնք փոխադրվում են ավտոմոբիլային և (կամ) երկաթուղային փոխադրամիջոցներով՝ տարանցման, արտահանման մաքսային ընթացակարգերին համապատասխան, ինչպես նաև փոխադրվում են անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի շրջանակներում.

- առանձին կատեգորիաների ապրանքները (հագուստը, կոշիկը, տեխնիկան), որոնք փոխադրվում են ավտոմոբիլային տրանսպորտով մաքսային տարանցման մաքսային ընթացակարգին համապատասխան.

- նիկոտին պարունակող արտադրանքը, նիկոտինային հումքը (դասակարգվում են Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 2404, 2939 79 000 0 и 2939 80 000 0 ծածկագրերով), որոնք գրանցվում են արտահանման մաքսային ընթացակարգով։