Բակիտժան Սագինտաևը շնորհավորել է Շավկաթ Միրզիյոևին Ուզբեկստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը շնորհավորել է Ուզբեկստանի Հանրապետության նախագահ, ԵԱՏՄ կից դիտորդ պետության ղեկավար Շավկատ Միրզիյոևին Անկախության օրվա կապակցությամբ։


«Ինքնիշխանության տարիները դարձել են տնտեսական վերափոխումների իրականացման, կայուն զարգացման ապահովման և միջազգային ասպարեզում Ուզբեկստանի հեղինակության ամրապնդման գործում էական հաջողությունների ժամանակահատված», — ասված է շնորհավորական նամակում:


Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և անձամբ իր անունից ԵՏՀ կոլեգիայի ղեկավարը Ուզբեկստանի Հանրապետությանը և քաղաքացիներին մաղթել է բարգավաճում և բարեկեցություն: