«Հատուկ մեքենաշինության» յոթ ապրանքի համար ապահովվել է մասնակցությունը պետգնումներին

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը ընդունել է Եվրասիական տնտեսական միության պետությունների պետական գնումների հասանելիության ապահովման համար առանձին ապրանքատեսակների ծագման երկրի որոշման կանոնների փոփոխությունները:


Նշված Կանոնների «Հատուկ մեքենաշինություն» բաժինը լրացվել է նոր առևտրային անվանմամբ՝ «պարարտանյութի ցրիչներ»։ Իսկ արտադրության պայմաններում երկու ապրանքային անվանումների համար («բազմաշերեփ էքսկավատորներ» և «գնդիկավոր կամ հոլովակավոր առանցքակալներ») միավորներ են սահմանվել տեխնոլոգիական գործառնություններ կատարելու համար։

Նաև հեղուկ ազոտի և թթվածնի, էլեկտրական սարքերով բժշկական կահույքի և դրա մասերի համար տրամադրվել է ՍՏ-1 հավաստագրով պետգնումներին մասնակցելու հնարավորություն։

Նշված փոփոխություններն ապրանքների համար կապահովեն Արդյունաբերական ապրանքների եվրասիական գրանցամատյանի հասանելիությունը, կնպաստեն ԵԱՏՄ տարածքում արտադրական գործառնությունների տեղայնացման խորացմանը և թույլ կտան ավելացնել հատուկ մեքենաշինության արտադրանքի ապրանքաշրջանառությունը անդամ պետությունների պետգնումների շուկաներում։

Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն Հանձնաժողովի խորհրդի որոշման պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օր հետո:

Հիշեցնենք, որ Արդյունաբերական ապրանքների եվրասիական գրանցամատյանը վարվում է ԵԱՏՄ երկրների այն պետգնումների հասանելիությունն ապահովելու նպատակով, որոնցում առանձնաշնորհներ, սահմանափակումներ և արգելքներ են սահմանվում այլ անդամ պետություններից և (կամ) երրորդ երկրներից ներմուծվող ապրանքների համար: