Սերգեյ Գլազև. «Մենք դիտարկում ենք Մոնղոլիան որպես առանցքային գործընկեր Ասիայում»
Այդ մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով նախարար Սերգեյ Գլազևը հայտարարել է առաջին միջազգային համաժողովի ժամանակ՝ «Ռուսաստան – Մոնղոլիա: Գործընկերությունը նոր իրականության մեջ», որը տեղի է ունեցել մայիսի 27-28-ը Ուլան-Ուդեում հիբրիդային ձևաչափով։

Զեկուցողները քննարկել են երկու երկրների համագործակցության նախագծերն ու հեռանկարները։ Առանցքային թեմաներից են Մոնղոլիայի և Ռուսաստանի արտաքին տնտեսական գործունեության կազմակերպման հարցերը, երկու երկրների միջև փոխադարձ զբոսաշրջային փոխանակման, այդ թվում՝ բժշկական զբոսաշրջության զարգացման հեռանկարները, ստեղծագործական ուղղությունների զարգացումը, գործընկերությունը շինարարության ոլորտում։

Ինչպես նշել է Սերգեյ Գլազևը լիագումար նիստում, Մոնղոլիան դարձավ առաջին պետությունը, որի հետ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը համագործակցության հուշագիր ստորագրեց 2015 թ.-ին: Այդ ժամանակվանից գործում է աշխատանքային խումբ, որի շրջանակներում քննարկվում են ԵԱՏՄ անդամ պետությունների և Մոնղոլիայի միջև տնտեսական կապերի ընդլայնման արդիական հարցերը։

«Մենք դիտարկում ենք Մոնղոլիան որպես առանցքային գործընկեր Ասիայում: Ցանկալի է, որ ԵՏՀ-ի և Մոնղոլիայի կառավարության միջև մինչև 2025 թվականը համագործակցության ներկայիս մշակվող ծրագիրը նախատեսի նոր ձեռքբերումներ, նոր հնարավորություններ մեր առևտրատնտեսական, համագործակցության և ներդրումային հարաբերությունների ընդլայնման համար», — հայտարարել է Սերգեյ Գլազևը:

Լիագումար նիստում ելույթ են ունեցել նաև ՌԴ Կառավարության նախագահի տեղակալ՝ Հեռավոր Արևելքի դաշնային շրջանում ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ Յուրի Տրուտնևը, Մոնղոլիայի պարենի, գյուղատնտեսության և թեթև արդյունաբերության նախարարության պետական ​​քարտուղար Տումուր-Ույաա Ժամբալցերենը, Ռուսաստանի Դաշնությունում Մոնղոլիայի արտակարգ և լիազոր դեսպան Ուլզիյսայխան Էնխտուվշինը:

Առանձին լիագումար նիստը, որին մասնակցել է Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վոլվաչը, նվիրված է եղել Մոնղոլիայի և Ռուսաստանի արտաքին տնտեսական գործունեության կազմակերպմանը։

Համաժողովի շրջանակներում տեղի է ունեցել տոնավաճառ-ցուցահանդես, որին ռուս և մոնղոլ ձեռնարկատերերը ներկայացրել են իրենց հնարավորություններն ու ներդրողների համար հեռանկարային ոլորտները։ Մասնակիցների թվում էին՝ «Բուրյաթագրոսնաբ» (ՂԶ պաշտոնական դիլեր «Ռոստսելմաշ» և «Ալմազ»), «Բուրյաթմյասպրոմ», «Դիկայա Սիբիր» ընկերությունները, Բայկալի տեքստիլի գործարանը և այլն: Միջոցառումը թույլ է տվել երկու երկրների բիզնեսի ներկայացուցիչներին և իշխանություններին գործարար կապեր հաստատել և արդյունավետ փոխգործակցություն կառուցել:

ԵՏՀ Արարողակարգի և կազմակերպչական ապահովման վարչության Տեղեկատվական ապահովման բաժին