Դեկտեմբերի 21-ին Սանկտ Պետերբուրգում՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակում ստորագրվել է Եվրասիական տնտեսական միության և նրա անդամ պետությունների՝ մի կողմից, և մյուս կողմից՝ Ինդոնեզիայի Հանրապետության միջև ազատ առևտրի համաձայնագիրը:
Փաստաթուղթը ստորագրեցին՝ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Բելառուսի Հանրապետության փոխվարչապետ Նատալյա Պետկևիչը, Ղազախստանի Հանրապետության փոխվարչապետ, ազգային տնտեսության նախարար Սերիկ Ժումանգարինը, Ղրղզստանի Հանրապետության նախարարների կաբինետի առաջին փոխվարչապետ Դանիյար Ամանգելդիևը, Ռուսաստանի Դաշնության կառավարության փոխնախագահ Ալեքսեյ Օվերչուկը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը, ինչպես նաև Ինդոնեզիայի Հանրապետության առևտրի նախարար Բուդի Սանտոսոն:
Ինդոնեզիայի Հանրապետությունը աշխարհում բնակչության թվաքանակով չորրորդ երկիրն է և ԱՍԵԱՆ-ի խոշորագույն տնտեսությունը: Ակնկալվում է, որ ազատ առևտրի մասին ստորագրված համաձայնագիրը Միության երկրների և Ինդոնեզիայի միջև առևտուրը կբերի որակապես նոր մակարդակ:
Համաձայնագրի կնքման աշխատանքը նախաձեռնվել է 2022 թվականին: Երեք տարվա ընթացքում կողմերին հաջողվել է ձևավորել լայն ընդգրկման փաստաթուղթ:
Նա հստակեցրել է, որ արտահանման առանձնաշնորհային ծածկույթը մեր երկրների համար արժեքային արտահայտմամբ կընդգրկի ընթացիկ արտահանման ավելի քան 94%-ը: Առևտրային ռեժիմի ազատականացման արդյունքում Ինդոնեզիայի կողմից ԵԱՏՄ ապրանքների նկատմամբ կիրառվող միջին դրույքաչափը կնվազի հինգ անգամ՝ 10.2%-ից մինչև 2%:«Նոր ձևավորվող առևտրային ռեժիմի շրջանակներում Ինդոնեզիայի կողմը առանձնաշնորհային մուտք է բացել ապրանքային անվանացանկի 90%-ի համար: Միության զիջումները գործընկերոջ համար ընդգրկում են ապրանքային անվանացանկի 90.5%-ը», — նշել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովը:
Ապրանքի կտրվածքով առանձնաշնորհային մոտեցում կապահովվի ԵԱՏՄ այնպիսի առանցքային գյուղատնտեսական ապրանքների համար, ինչպիսիք են հացահատիկայինները (ցորեն, կորեկ, գարի, վարսակ), համեմունքները, ալյուրի առանձին տեսակները, հացաբուլկեղենը, ձուկը և ԽԵԱ միսը, կաթնամթերքը՝ ներառյալ կաթի փոշին և պանիրները, հանքային ջրերը և բազմաթիվ այլ դիրքեր:
Արդյունաբերական հատվածի մասով զիջումներ են տրամադրվել ապրանքների հետևյալ կատեգորիաների համար՝ մետաղագործական արդյունաբերության արտադրանք, նավթամթերքներ (ներառյալ թեթև և այլ թորվածքները), ածուխ և անթրացիտներ, պարարտանյութեր, առաջնային ձևերի պոլիմերներ, անտառարդյունաբերական համալիրի արտադրանք (նրբատախտակ, կահույք և այլն), շինարարական տեխնիկա, տարբեր տեսակի սարքավորումներ:
Ինդոնեզիայի Հանրապետությունը նաև կկարողանա ավելացնել սպառողական ապրանքների լայն տեսականու մատակարարումները: Խոսքը, ի թիվս այլնի, ավտոբաղադրիչների, էլեկտրոնիկայի արտադրանքի (կենցաղային սարքերի), առանձին տեսակի հագուստի և կոշիկի մասին է:
Խոսքը տեխնիկական ստանդարտների և սանիտարական նորմերի ոլորտի ընթացակարգերի, մաքսային վարչարարության և ապրանքների ծագումը որոշելու ընթացակարգերի պարզեցման, ինչպես նաև տնտեսական զարգացման այն ուղղություններով ոլորտային կոոպերացիայի գործիքների ամբողջ շրջանակի կիրառման համար իրավական շրջանակների սահմանման մասին է, որոնք որոշում են մասնակից երկրների տնտեսությունների ապագան:«Համաձայնագրի էֆեկտը դուրս է գալիս սակագների նվազեցման շրջանակներից: Դրա կարևորությունը որոշվում է նաև համալիր կարգավորիչ դրույթներով, որոնց նպատակն է՝ վերացնել առևտրի խոչընդոտները և այն ավելի պարզ ու կանխատեսելի դարձնել, ինչը հատկապես արդիական է միջազգային առևտրում տեղի ունեցող փոփոխությունների իրողություններում», — ընդգծել է Անդրեյ Սլեպնյովը:
Ազատ առևտրի մասին ստորագրված համաձայնագիրը կներկայացվի կտրամադրվի Ինդոնեզիային և ԵԱՏՄ երկրներին ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ վավերացման ընթացակարգեր անցկացնելու նպատակով։«Հասկանալով մեր առևտրի զարգացման ներուժը և նկատելով Ինդոնեզիայի տնտեսության աճի զգալի տեմպերը, կարծում ենք, որ համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո արդեն առաջիկա 3-5 տարվա ընթացքում մեր ապրանքաշրջանառությունը կարող է կրկնապատկվել», — համոզմունք է հայտնել ԵՏՀ առևտրի նախարարը: