ԵԱՏՄ-ում ապրանքների էլեկտրոնային առևտրի մասին համաձայնագիրը կարող է ստորագրվել մինչև 2025 թվականի ավարտը:
18.07.2025

Հուլիսի 17-ին և 18-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հարթակում ԵՏՀ մաքսասակագնային և ոչ սակագնային կարգավորման վարչության փոխտնօրեն Ասկատ Բեկովի նախագահությամբ կայացել են առերես փորձագիտական խորհրդակցություններ Եվրասիական տնտեսական միության գործադիր իշխանության մարմինների և բիզնեսի մասնակցությամբ, որոնց ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ-ում ապրանքների էլեկտրոնային առևտրի մասին համաձայնագրի նախագծի ներպետական համաձայնեցման արդյունքները:

Մասնակիցները քննարկել են դեռ առկա տարաձայնությունները ապրանքների փոխադարձ էլեկտրոնային առևտրի համամիութենական կարգավորման առանձնահատկությունների, սպառողների իրավունքների ապահովման և պաշտպանության սկզբունքների, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության կիրառման մոտեցումների, միասնական հայեցակարգային ապարատի հիմունքների, թվային ապրանքների շրջանառության պայմանների մասով:

«Համաձայնագրի հիմնական նպատակը Միության ներքին շուկայում էլեկտրոնային առևտրի իրականացման ընդհանուր թափանցիկ կանոնների սահմանումն է: Սա թույլ կտա ապահովել ապրանքների և հարակից ծառայությունների ազատ տեղաշարժը, ինչը սրընթաց թվայնացման պայմաններում էական խթան կհանդիսանա մեր բոլոր երկրների տնտեսությունների աճի համար», — նշել է Ասկատ Բեկովը:

Հաշվի առնելով հայացած խորհրդակցությունները՝ ԵԱՏՄ-ում ապրանքների էլեկտրոնային առևտրի մասին համաձայնագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ մինչև 2025 թվականի ավարտը:

Համաձայնագիրը մշակվել է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում էլեկտրոնային առևտրի զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծման միջոցառումների պլանի իրագործման շրջանակներում, որը հաստատվել է Եվրասիական միջկառավարական խորհրդի որոշմամբ 2021 թվականին: