Եվրասիական տնտեսական հանձնաժողով
/
Նորություններ
/
Զբոսաշրջության ոլորտում ԵԱՏՄ երկրների համագործակցությունը կարող է դառնալ տնտեսական աճի կատալիզատոր
Զբոսաշրջության ոլորտում ԵԱՏՄ երկրների համագործակցությունը կարող է դառնալ տնտեսական աճի կատալիզատոր
14.08.2025
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը պաշտոնական կայքում ձևավորում է թեմատիկ բաժին եվրասիական զբոսաշրջային երթուղիների մասին, որը տեղեկություններ կպարունակի Եվրասիական տնտեսական միության երկրների ավելի քան 400 զբոսաշրջային օբյեկտների մասին: Այս մասին օգոստոսի 14-ին Բոստերիում (Ղրղզստան) անցկացվող Ղրղզա-Ռուսական տնտեսական համաժողովի «Եվրասիական զբոսաշրջության թվային վեկտոր. ինտեգրման և աճի ռազմավարություններ» նստաշրջանի ընթացքում հայտնել է ԵՏՀ ձեռնարկատիրական գործունեության զարգացման վարչության փոխտնօրեն Լուսինե Բագրատունին:
Ըստ Հանձնաժողովի ներկայացուցչի՝ զբոսաշրջությունը համաշխարհային տնտեսությունում բարձր եկամտաբեր և դինամիկ զարգացող ոլորտներից մեկն է: Զբոսաշրջությանը բաժին է ընկնում համաշխարհային համախառն ազգային արդյունքի շուրջ 10%-ը, համաշխարհային ներդրումների ավելի քան 7%-ը:
«Հաշվի առնելով ԵԱՏՄ երկրների աշխարհագրական մոտիկությունը՝ համագործակցությունն այս ոլորտում կարող է դառնալ տնտեսական աճի կատալիզատոր, աշխատատեղերի ստեղծման և ձեռնարկատիրության զարգացման կարևոր գործոն, — ընդգծել է Լուսինե Բագրատունին: — Մեր պետություններն ունեն հսկայական ռեկրեացիոն ներուժ՝ լեռնային լճերից ու տափաստաններից մինչև համաշխարհային մակարդարի քաղաքները և մշակութային կենտրոնները՝ իրենց հարստագույն պատմությունով: Սակայն այս ներուժը պահանջված դարձնելու համար մենք 21-րդ դարի զբոսաշրջիկի հետ պետք է խոսենք միևնույն լեզվով՝ թվային տեխնոլոգիաների լեզվով»:
Ստեղծվող բաժինը կմիավորի ազգային զբոսաշրջային պորտալների տվյալները, ինտերակտիվ քարտեզներ, երթուղիներ և արդիական տեղեկատվություն կառաջարկի ԵԱՏՄ երկրներում զբոսաշրջիկների համար: