Պրոֆիլային Խորհրդատվական կոմիտեին կից մաքսային հայտարարագրման հարցերով աշխատանքային խմբի նիստում քննարկվել են ապրանքների հայտարարագրի և մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելը ապրարքների բացթողման մասին դիմումի լրացման կանոնների փոփոխությունների կապակցությամբ Եվրասիական տնտեսական միության պետությունների մի շարք նախաձեռնություններ: Առաջարկվել է հրաժարվել ապրանքի ծագման մասին հավաստագրի պատճենի հակառակ կողմում դրա բնօրինակը մաքսային մարմնին ներկայացնելու պարտավորություն գրելու կամ տպելու մասին հայտարարատուին ներկայացվող պահանջից՝ նախատեսելով նման տեղեկությունների նշումը ապրանքների հայտարարագրում:
Քննարկվել են նաև մի շարք արդիական հարցեր, այդ թվում՝ «սկզբնական փաթեթավորում» հասկացություն սահմանելու նպատակահարմարության, մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելը ապրանքների բացթողման մասին դիմումի մեջ բացթողումը չեղարկելու մասին նշումներ կատարելու մասին: