ԵՏՀ Խորհուրդը լրացրել է Ապրանքների ծագման երկրի որոշման կանոնները մի շարք ապրանքային դիրքերով

ԵՏՀ Խորհրդի որոշմամբ Պետական գնումների նպատակների համար ապրանքների առանձին տեսակների ծագման երկիրը որոշելու կանոններում կատարվել են կարևոր փոփոխություններ։ Պետական գնումների նպատակով Արդյունաբերական ապրանքների եվրասիական գրանցամատյանում ընդգրկվող ապրանքների ցանկը СТ-1 վկայագրի հիման վրա (տրվում է Անկախ պետությունների համագործակցությունում ծագման երկրի որոշման 2009 թվայանի նոյեմբերի 20-ի կանոններին համապատասխան) լրացվել է ևս 81 տեսակի ապրանքներով։

Դրանց թվում են ջահերը, արդուկները, միկրոալիքային վառարանները, սուրճ կամ թեյ պատրաստելու էլեկտրական սարքերը, ներքնակները, էլեկտրական ջրատաքացուցիչները, փոշեկուլները, ուղեփակոցները, մանրադիտակները և այլն։

Ըստ ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Բախիթ Սուլթանովի՝ այժմ այս ապրանքները Եվրասիական գրանցամատյանում ընդգրկելու համար արտադրողը կարող է տրամադրել ապրանքի ծագման СТ-1 հավաստագիր։ «Այսօր ընդունված լրացումները ձեռնարկատերերի համար էապես կհեշտացնեն եվրասիական գրանցամատյանում ընդգրկման ընթացակարգը, ինչը հատկապես կարևոր է՝ հաշվի առնելով այդ ապրանքների սոցիալական նշանակությունը», - նշել է ԵՏՀ նախարարը։

Բացի այդ, Խորհրդի որոշմամբ СТ-1 հավաստագրի հիման վրա Արդյունաբերական ապրանքների եվրասիական գրանցամատյանում ընդգրկելու հնարավորության ժամկետը հատուկ տեխնիկայի ութ դիրքի համար երկարաձգվել է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը, տրոլեյբուսների համար՝ մինչև 2023 թվականի վերջ, թեթև արդյունաբերության ապրանքների և թղթի համար՝ մինչև 2024 թվականի վերջ: