ԵՏՀ խորհուրդը հավանության է արժանացել 2020-2022 թվականներին շուկան որպես անդրսահմանային շուկա դասակարգելու չափորոշիչների կիրառման մասին զեկույցը

Դեկտեմբերի 12-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստում քննարկվել և հավանության է արժանացել ԵՏՀ Կոլեգիայի զեկույցը 2020 - 2022 թվականներին շուկան որպես անդրսահմանային շուկա դասակարգելու չափորոշիչների կիրառման մասին։

2012 թվականին շուկան որպես անդրսահմանային շուկա դասակարգելու համար Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի կողմից հաստատված չափորոշիչներն առանցքային փաստաթուղթ է, որը սահմանում է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրով նախատեսված մրցակցության ընդհանուր կանոնների խախտումները կանխմանն առնչվող Հանձնաժողովի իրավասությունը:

Մեկնաբանելով փաստաթուղթը՝ ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Բախիթ Սուլթանովը նշել է, որ Զեկույցը ներկայացնում է Միության այն անդրսահմանային շուկաների գնահատման վերլուծություն, որոնց նկատմամբ Հանձնաժողովը կիրառել է Չափորոշիչները։

«Մեր իրավակիրառ պրակտիկայի վերլուծության հիման վրա Զեկույցում ձևավորվել է խնդրահարույց հարցերի երկու բլոկ, որոնք, մեր կարծիքով, «գորշ գոտիներ» են ստեղծում ԵԱՏՄ միասնական տնտեսական տարածքում բարեխիղճ մրցակցության ապահովման համար։ Առաջին բլոկը վերաբերում է Չափորոշիչների առանձին նորմերին, երկրորդը՝ Հանձնաժողովի մոտ չափորոշիչների պայմանների կատարումը գնահատելու գործիքների անբավարարությանը»,- ասել է Բախիթ Սուլթանովը։

Նախարարի կարծիքով՝ «զգայուն» հարցերից է ԵԱՏՄ-ից դուրս գրանցված տնտեսավարող սուբյեկտների կողմից մրցակցության կանոնների խախտումները կանխելու և տնտեսական գործունեությունը համակարգելու Հանձնաժողովի իրավասության բացակայությունը։ Որոշ դժվարություններ կան նաև անդրսահմանային շուկաներում «դոմինանտների» խախտումները կանխելու հարցում։

«Զեկույցն, ըստ էության, ճանապարհային քարտեզ է և որոշում է հեռանկարում ազգային մրցակցային գերատեսչությունների հետ մեր հետագա աշխատանքի ուղղությունները»,- ամփոփել է Բախիթ Սուլթանովը։

Հարկ է նշել, որ սա արդեն երկրորդ նման Զեկույցն է։ Առաջինն ընդգրկում էր 2015-2019 թվականները: 2023-2025 թվականների համար շուկան որպես անդրսահմանային շուկա դասակարգելու չափորոշիչների կիրառման մասին հերթական զեկույցը պետք է ներկայացվի Հանձնաժողովի խորհրդին 2026 թվականի երկրորդ կեսին։