Գլխավոր էջ
/
Լուրեր
/
ԵՏՀ խորհուրդը հավանություն է տվել նոր կոոպերացիոն նախագծին և դրա իրականացման հանար ԵԱՏՄ բյուջեից սուբսիդիայի տրամադրանը
ԵՏՀ խորհուրդը հավանություն է տվել նոր կոոպերացիոն նախագծին և դրա իրականացման հանար ԵԱՏՄ բյուջեից սուբսիդիայի տրամադրանը
Նախագծով դիմող է «Սբերբանկ» ՀԲԸ-ն (Ռուսաստան): Նախագիծն իրականացվում է Կուրգանի ճանապարհային մեքենաների գործարանի կողմից՝ Բելառուսի և Ղազախստանի ձեռնարկությունների մասնակցությամբ, որոնց լրակազմողներ են մատակարարում պատրաստի արտադրանքի արտադրության համար:
«Նախագծի շրջանակներում ձևավորվում է ավելացված արժեքի շղթա, կառուցվում են կայուն երկարաժամկետ տնտեսական կապեր և Եվրասիական տնտեսական միույթան երկրների ձեռնարկություններում նոր աշխատատեղեր են ստեղծվում», — նշել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Գոհար Բարսեղյանը:
Նախագծի իրականացումը թույլ կտա ավելացնել ընդհանուր արտադրության համալիր ճանապարհային մեքենաների (ՀՃՄ) և աղբատար մեքենաների արտադրության ծավալները Կուրգանի գործարանի նոր արտադրական հարթակում: Նախատեսվում է մինչև 2029 թվականը կազմակերպել ՀՃՄ-ի համար սարքավորումների սերիական արտադրություն՝ տարեկան առնվազն 530 միավոր արտադրանք արտադրության ծավալով:
ԵԱՏՄ երկրների արտադրողների ֆինանսական աջակցության մեխանիզմը նախատեսում է ԵԱՏՄ բյուջեից ֆինանսական կազմակերպությունների կողմից համատեղ նախագծերի իրականացման նպատակով տրամադրվող վարկերի և փոխառությունների տոկոսադրույքի սուբսիդավորում:
«Մեխանիզմին մասնակցությունը ձեռնարկությանը թույլ կտա նվազեցնել վարկավորման դրույքաչափը 23%-ից մինչև 6.5%», — ընդգծել է ԵՏՀ նախարարը: