Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը հավանություն է տվել Մուրոմի սլաքային գործարանի և Kazrost Engineering Ltd-ի կողմից իրականացվող երկու կոոպերացիոն նախագծի իրականացման համար Եվրասիական տնտեսական միության բյուջեից սուբսիդիաների տրամադրման առաջին հայտերին:
Առաջին նախագիծն ուղղված է գնացքների արագընթաց և բարձր արագընթաց երթևեկության համար սլաքային արտադրանքի սերիական արտադրության համար արտադրական կարողությունների ստեղծմանը, այդ թվում՝ Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ բարձր արագընթաց երկաթուղային մայրուղու (ԲԱԵՄ-1) և Ռուսաստանի Դաշնության տարածքում բեռներով ծանրաբեռնված մայրուղիների կառուցման մեջ արտադրանքի օգտագործման համար։
Երկրորդ նախագծի նպատակն է սարքավորումների ձեռք բերումը և արտադրության ընդլայնումը՝ կոմբայնի խցիկի տեղայնացման մասով, Ղազախստանի Հանրապետության տարածքում գյուղատնտեսական տեխնիկայի արտադրության ձեռնարկության նախագծային կարողության ավելացումը։
ԵԱՏՄ արտադրողների ֆինանսական աջակցության նոր մեխանիզմը նախատեսում է Միության բյուջեից ֆինանսական կազմակերպությունների կողմից համատեղ նախագծերի իրականացման նպատակով տրամադրվող վարկերի և փոխառությունների տոկոսադրույքի սուբսիդավորում:
ԵԱՏՄ պետությունների կառավարությունների ղեկավարները հավանություն են տվել բիզնեսի համար աննախադեպ պայմաններին՝ անդամ պետության կենտրոնական (ազգային) բանկի առանցքային դրույքաչափի 100%-ի չափով փոխհատուցմանը։
Արդյունաբերության ոլորտներում համատեղ կոոպերացիոն նախագծերի ֆինանսական աջակցության նոր մեխանիզմի գործարկումը Միության երկրներին թույլ կտա դուրս գալ տեխնոլոգիական զարգացման նոր մակարդակ, կնպաստի արտադրության նոր մոդելների ստեղծմանը, ինչպես նաև առևտրատնտեսական շփումների ընդլայնմանը և փոխադարձ ներդրումների ավելացմանը։