Գլխավոր էջ
/
Լուրեր
/
ԵՏՀ խորհուրդը հավանություն է տվել երկու նոր կոոպերացիոն նախագծերի սուբսիդավորմանը
ԵՏՀ խորհուրդը հավանություն է տվել երկու նոր կոոպերացիոն նախագծերի սուբսիդավորմանը
05.12.2025
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը հավանություն է տվել արդյունաբերական կոոպերացիայի ֆինանսավորման մեխանիզմի շրջանակներում երկու նոր նախագծի իրականացման համար Եվրասիական տնտեսական միության բյուջեից սուբսիդիաների տրամադրմանը:
ԵԱՏՄ արտադրողներին ֆինանսական աջակցության տրամադրման մեխանիզմը նախատեսում է ֆինանսական կազմակերպությունների կողմից Միության բյուջեից համատեղ նախագծերի իրականացման համար տրամադրվող վարկերի ու փոխառությունների տոկոսադրույքի սուբսիդավորում: ԵԱՏՄ պետությունների ղեկավարները հավանություն են տվել բիզնեսի համար աննախադեպ պայմաններին՝ անդամ պետության կենտրոնական (ազգային) բանկի առանցքային դրույքաչափի 100%-ի չափով փոխհատուցմանը։
Նախագծերի մեկն իրականացնում է Ռուսաստանի «Բեշտաու Էլեկտրոնիկս» ընկերությունը՝ Բելառուսի «Ներո Էլեկտրոնիկս» ՍՊԸ-ի և Ղրղզստանի «Կըրգըզէլեկտրոնիկա» ՍՊԸ-ի հետ համատեղ, և ուղղված է անհատական համակարգիչների համակարգային բլոկների արտադրությանը:
Երկրորդ նախագծի շրջանակներում Հայաստանի «Մետալստրոյ» ՍՊԸ-ի և Բելառուսի «Ռուխսերվոմոտոր» ՍՊԸ-ի հետ համագործակցությամբ «Վոյաժ» ՆՊՕ ընկերությունը Ռուսաստանի Դաշնության տարածքում կգործարկի երկաթուղային տրանսպորտի բաղադրիչների բարձր տեխնոլոգիական արտադրություն՝ ներառյալ բարձր արագության գնացքները:
Երկու նախագծերն էլ լիովին համապատասխանում են Կոոպերացիոն նախագծերի ընտրության մասին հիմնադրույթով նախատեսված անհրաժեշտ չափորոշիչներին:
«Հանձնաժողովի խորհրդի որոշումը մեզ համար շատ կարևոր է, — նշել է Գոհար Բարսեղյանը: — Սա ֆինանսավորման նոր վերազգային գործիքի իրականացման մեր աշխատանքի աճող արդյունքն է: Այս տարի արդեն հավանություն ստացած երեք նախագծին ևս երկուսն է ավելացել: Կարևոր է, որ նախագծերին մասնակցում են բոլոր անդամ պետությունները: Համոզված եմ, որ ընդունված նախաձեռնությունների իրականացումը կնպաստի գլխավոր խնդրի լուծմանը՝ մեր երկրների միջև կայուն տնտեսական շփումների ձևավորմանը»:
ԵԱՏՄ արտադրողներին ֆինանսական աջակցության տրամադրման մեխանիզմը նախատեսում է ֆինանսական կազմակերպությունների կողմից Միության բյուջեից համատեղ նախագծերի իրականացման համար տրամադրվող վարկերի ու փոխառությունների տոկոսադրույքի սուբսիդավորում: ԵԱՏՄ պետությունների ղեկավարները հավանություն են տվել բիզնեսի համար աննախադեպ պայմաններին՝ անդամ պետության կենտրոնական (ազգային) բանկի առանցքային դրույքաչափի 100%-ի չափով փոխհատուցմանը։
Այսօրվա դրությամբ ԵՏՀ-ն ստացել է սուբսիդավորում ստանալու 16 հայտ, 13-ը՝ Ռուսաստանից, երկուսը՝ Ղազախստանից և մեկը՝ Ղրղզստանից, ընդհանուր արժեքը՝ շուրջ 17 մլրդ ռուսական ռուբլի: Հավանություն են ստացել նախագծերից հինգը: Մյուս հայտերը քննարկման տարբեր փուլերում են: