Գլխավոր էջ
/
Լուրեր
/
ԵՏՀ խորհուրդը հավանություն է տվել մինչև 2026 թվականի վերջ թեթև արդյունաբերության որոշ տեսակի ապրանքների նկատմամբ մաքսատուրքի դրույքաչափն ավելացնելուն:
ԵՏՀ խորհուրդը հավանություն է տվել մինչև 2026 թվականի վերջ թեթև արդյունաբերության որոշ տեսակի ապրանքների նկատմամբ մաքսատուրքի դրույքաչափն ավելացնելուն:
02.06.2025
ԵՏՀ խորհուրդը հավանություն է տվել մինչև 2026 թվականի վերջ թեթև արդյունաբերության որոշ տեսակի ապրանքների նկատմամբ մաքսատուրքի դրույքաչափն ավելացնելուն:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշում է ընդունել «բամբակե մանվածքից անկողնու այլ տպված սպիտակեղենի» (6302 21 000 0 ԵԱՏՀ ԱՏԳ ԱԱ ծածկագիր) նկատմամբ մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծման մաքսատուրքը մինչև 12% բարձրացնելու մասին, բայց ոչ ավելի, քան 0.44 եվրո 1 կգ համար:
«Մաքսասակագնային կարգավորման ընդունված միջոցը թույլ կտա լրացուցիչ աջակցություն ցուցաբերել հայրենական ձեռնարկություններին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ անկողնու սպիտակեղենի արտադրության համար նախատեսված թելերը մենք ստանում ենք մեծ մասամբ երրորդ երկրներից», — նշել է ԵՏՀ մաքսասակագնային և ոչ սակագնային կարգավորման վարչության տնօրել Վահագն Ղազարյանը:
Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ ԵԱՏՄ երկրների արտադրողները այնպիսի արտադրանք են արտադրում, որն իր բնութագրերով չի զիջում օտարերկրյա անկողնու սպիտակեղենին, և լայն տեսականի են առաջարկում:
Որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո: