Հուլիսի 11-ից ուժի մեջ կմտնի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշումը ժամանակավոր ներմուծման (մուտքի թույլատրման) մաքսային ընթացակարգի կիրառման որոշ հարցերի վերաբերյալ։
Որոշման նախագծի մշակումը նախաձեռնել է ԵՏՀ-ն ժամանակավոր ներմուծման (մուտքի թույլատրման) մաքսային ընթացակարգի իրավական կարգավորումը օպտիմալացնելու և համակարգելու նպատակով։ Այդ նպատակով միավորվել են Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի № 331, 2010 թվականի հուլիսի 16-ի № 328, 2010 թվականի սեպտեմբերի 20-ի № 375 որոշումների, ինչպես նաև ԵՏՀ խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի № 109 որոշման համապատասխան դրույթները:
Հանձնաժողովի տարբեր որոշումների օգտագործման հարմարության և դրանց դրույթներում անհամապատասխանությունների բացառման համար ստեղծվել է ապրանքների միասնական ցանկ, որը սահմանում է ինչպես առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման ապրանքների ժամանակավոր գտնվելու և օգտագործման ժամկետներն ու պայմանները, այնպես էլ ժամանակավոր ներմուծման (մուտքի թույլատրման) մաքսային ընթացակարգի գործողության ժամկետը:
ԵՏՀ խորհրդի որոշմամբ սահմանվել է նաև այն դեպքը, երբ ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 226-րդ հոդվածի 3-րդ կետի առաջին և երկրորդ պարբերություններով նախատեսված տոկոսները չեն հաշվեգրվում և չեն վճարվում։
Փաստաթուղթը մշակելիս վերանայվել և ճշգրտվել են առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման ապրանքների ժամանակավոր գտնվելու և օգտագործման մի շարք պայմաններ՝ դրանց վերահսկման դժվարությունների կամ անհնարինության, իսկ որոշ դեպքերում՝ նաև դրանց ոչ ճշգրիտ որոշման կապակցությամբ:
Բացի այդ, Որոշմամբ սահմանվել է, որ մինչև սույն Որոշման ուժի մեջ մտնելը ժամանակավոր ներմուծման (մուտքի թույլատրման) մաքսային ընթացակարգով գրանցված ապրանքների նկատմամբ կիրառվում են մաքսատուրքերի, և հարկերի վճարումից լրիվ պայմանական ազատման (առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման ապրանքների ժամանակավոր գտնվելու և օգտագործման) ժամկետներն ու պայմանները, ինչպես նաև ժամանակավոր ներմուծման ժամկետները (ժամանակավոր ներմուծման (մուտքի թույլատրման) մաքսային ընթացակարգի գործողության ժամկետները), որոնք նշված ապրանքների նկատմամբ որոշվում են Մաքսային միության հանձնաժողովի (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի)՝ մինչև սույն Որոշման ուժի մեջ մտնելը գործող համապատասխան ակտերով։
Որոշման ընդունումը թույլ կտա օպտիմալացնել և համակարգել ժամանակավոր ներմուծման (մուտքի թույլատրման) մաքսային ընթացակարգի իրավական կարգավորումը, բացառել Միության մաքսային տարածքում ապրանքների ժամանակավոր գտնվելու և օգտագործման ոչ միանշանակ պայմանները, ինչպես նաև միասնական իրավակիրառ պրակտիկա ձևավորել: