Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը ներմուծման մաքսատուրքից ազատման տեսքով սակագնային արտոնություն է տրամադրել արդյունաբերական վերամշակման համար նախատեսված եղեգնաշաքարի հումքի ներմուծման համար: Մաքսասակագնային արտոնության միջոցը գործելու է 2026 թվականի ընթացքում և ենթադրում է առավելագույնը 20 հազ. տոննա ծավալով Հայաստան, 100 հազ. տոննա ծավալով Ղազախստան և 20 հազ. տոննա ծավալով Ղրղզստան ապրանքի ներմուծում:
Որոշումն ընդունվել է մրցակցային գներով շաքարով և շաքար պարունակով արտադրանքով Հայաստանի, Ղազախստանի և Ղրղզստանի ներքին շուկայի կայուն ապահովման, այդ ապրանքների պակասորդի կանխման, ինչպես նաև շաքար վերամշակող գործարանների անձնակազմի թվաքանակի պահպանման նպատակով», — նշել է ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովը:
Ընդ որում, նա ընդգծել է, որ սակագնային արտոնության կիրառմամբ ներմուծված եղեգնաշաքարի հումքի արդյունաբերական վերամշակման արդյունքում ստացված սպիտակ շաքարը ենթակա չէ արտահանման Եվրասիական տնտեսական միության այլ երկրներ: