ԵՏՀ խորհուրդը սակագնային արտոնություն է տրամադրել ճակնդեղի տերևուքը կտրող և ճակնդեղահավաք մեքենաների ներմուծման համար
07.08.2026

Եվրասիական տնտեսական խորհուրդը որոշում է ընդունել Բելառուսի Հանրապետության համար առավելագույնը 15 հատի չափով և Ռուսաստանի Դաշնության համար առավելագույնը 155 հատի չափով ճակնդեղի տերևուքը կտրող և ճակնդեղահավաք մեքենաների (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8433 53 300 0 ծածկագիր) նկատմամբ ներմուծման մաքսատուրքից ազատելու ձևով սակագնային արտոնություն տրամադրելու մասին։

Միջոցն ուղղված է Եվրասիական տնտեսական միության գյուղատնտեսական արտադրանք արտադրողների աջակցությանը և կազմակերպություններին թույլ է տալիս կրճատել բարձր աստիճանի մաշվածության տեխնիկայի փուլային փոխարինման համար նոր մեքենաների գնման ծախսերը», — նշել է ԵՏՀ մաքսասակագնային և ոչ սակագնային կարգավորման վարչության տնօրեն Վահագն Ղազարյանը։

Նա հստակեցրել է, որ 5-10 տարի առաջ արտադրված մեքենաների շահագործման ծախսերը 1.5-2 անգամ բարձր են, քան նորերինը։ Այսպիսով, նոր տեխնիկայով շաքարի ճակնդեղի բերքահավաքը թույլ է տալիս էապես նվազեցներ պատրաստի արտադրանքի արտադրման ծախսերը։

Որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օր հետո։