ԵՏՀ խորհուրդը որոշում է ընդունել սպորտային սննդի մակնշման մասին
20.05.2026

Մայիսի 20-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշում է ընդունել, որը սահմանում է մարզիկների համար նախատեսված սննդամթերքը նույնականացման միջոցներով մակնշելու միասնականացված կանոններ:


Համաձայն փաստաթղթի՝ Եվրասիական տնտեսական միության երկրներն ինքնուրույն կորոշեն ներդրման ամսաթիվը և իրենց տարածքում արտադրանքի մակնշման կարգը՝ այդ մասին ծանուցելով ԵՏՀ-ին ոչ ուշ, քան համապատասխան միջոցառումների սկզբից վեց ամիս առաջ։

 

Մակնշումը կատարվելու է միասնականացված կանոններով՝ պահպանելով ԵԱՏՄ-ում նույնականացման միջոցներով ապրանքների մակնշման համակարգի հիմնական տեխնոլոգիական կազմակերպական մոդելի դրույթները, որը հաստատվել է 2019 թվականին ԵՏՀ խորհրդի որոշմամբ: Այսպիսով, ապահովվելու է մակնշման ծածկագրերի փոխադարձ ճանաչում, ինչը կբացառի Միության տարածքում շրջանառելիս ապրանքները վերամակնշման անհրաժեշտությունը: