Նորություններ

03.02.2023 (Обновлено: 10.02.2023 16:49)

ԵՏՀ Խորհուրդը որոշում է ընդունել մսամթերքի արտադրության համար տավարի մսի նկատմամբ սակագնային արտոնություններ տրամադրելու մասին

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհուրդը որոշում է ընդունել 2023 թվականին մսամթերքի արտադրության համար ներկրվող տավարի մսի նկատմամբ սակագնային արտոնություններ տրամադրելու մասին։ Արտոնությունները վերաբերում են մինչև 10 հազ. տոննա ծավալով Հայաստանի Հանրապետություն, մինչև 7,5 հազ. տոննա՝ Բելառուսի Հանրապետություն, մինչև 5 հազ. տոննա՝ Ղազախստանի Հանրապետություն, մինչև 2,5 հազ. տոննա՝ Ղրղզստանի Հանրապետություն, ինչպես նաև մինչև 100 հազ. տոննա՝ Ռուսաստանի Դաշնություն կատարվող մատակարարումներին:
Երրորդ երկրներից մսի ներմուծման հիմնական ծավալը բաժին է ընկնում սառեցված մթերքին, որը նախատեսված է մսի պահածոների և երշիկեղենի արտադրության համար։ Այժմ հավանության արժանացած միջոցը առաջին հերթին ուղղված է մսամթերք արտադրողներին մատչելի հումքով ապահովմանը և դրա սպառողական գների կայունացմանը, նշել են ԵՏՀ առևտրային բլոկում։
Որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրից 10 օրացուցային օրը լրանալուց հետո և կտարածվի 2023 թվականի հունվարի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա:

 ԵՏՀ Արարողակարգի և կազմակերպական ապահովման վարչության Տեղեկատվական ապահովման բաժին