Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը քննարկել է Եվրասիական տնտեսական միության համալիր առաջարկներ և ընդունել մի շարք որոշումներ, որոնք մակնշման միասնականացված կանոններ են սահմանում թեյի, սուրճի, կակաոյի, լաքաներկային արտադրանքի, մանկական խաղալիքների և շինանյութերի համար:
Համաձայն ստորագրված փաստաթղթերի՝ անդամ պետություններն ինքնուրույն կորոշեն ներդրման ամսաթիվը և իրենց տարածքում նույնականացման միջոցներով արտադրանքի մակնշման կարգը՝ այդ մասին ծանուցելով ԵՏՀ-ին ոչ ուշ, քան համապատասխան միջոցառումների սկզբից վեց ամիս առաջ։
«Մակնշվող ապրանքային կատեգորիաների թվի ընդլայնումը վկայում է Միության մակնշման ընդհանուր համակարգի զարգացման մասին, որը սպառողին թույլ է տալիս համոզվել արտադրանքի իսկության հարցում, ինչպես նաև բարձրացնում է շուկայի բարեխիղճ մասնակիցների մրցունակություն ապօրինի շրջանառության նվազեցման հաշվին», — նշել է ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովը։
Նա ընդգծել է, որ նոր ապրանքախմբերի մակնշումը կատարվելու է միասնականացված կանոններով՝ պահպանելով ԵԱՏՄ-ում նույնականացման միջոցներով ապրանքների մակնշման համակարգի հիմնական տեխնոլոգիական կազմակերպական մոդելի դրույթները, որը հաստատվել է 2019 թվականին ԵՏՀ խորհրդի որոշմամբ՞ Այսպիսով, ապահովվելու է մակնշման ծածկագրերի փոխադարձ ճանաչում, ինչը կբացառի Միության տարածքում շրջանառելիս ապրանքները վերամակնշման անհրաժեշտությունը: