ԵՏՀ ընդլայնել է «Հատուկ մեքենաշինություն» ոլորտի պետգնումների հասանելիությունը ԵԱՏՄ երկրների համար

Հուլիսի 9-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդն ընդունել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պետական գնումների հասանելիության ապահովման համար առանձին ապրանքատեսակների ծագման երկրի որոշման կանոնների փոփոխությունները:

Փոփոխություններով Կանոնների «Հատուկ մեքենաշինություն» բաժինը լրացվել է 92 նոր ապրանքային անվանումով, իսկ արտադրության պայմաններում 20 ապրանքային անվանման համար միավորներ են սահմանվել տեխնոլոգիական գործառնությունների կատարման համար։

Նշված փոփոխություններն ապրանքների համար կապահովեն Արդյունաբերական ապրանքների եվրասիական գրանցամատյանի հասանելիությունը, կնպաստեն ԵԱՏՄ տարածքում արտադրական գործառնությունների տեղայնացման խորացմանը և թույլ կտան ավելացնել հատուկ մեքենաշինության արտադրանքի ապրանքաշրջանառությունը անդամ պետությունների պետգնումների շուկաներում։

Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն Հանձնաժողովի խորհրդի որոշման պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օր հետո:

Արդյունաբերական ապրանքների եվրասիական գրանցամատյանը վարվում է ԵԱՏՄ անդամ պետությունների այն պետգնումների հասանելիությունն ապահովելու նպատակով, որոնցում առանձնաշնորհներ, սահմանափակումներ և արգելքներ են սահմանվել այլ անդամ պետություններից և (կամ) երրորդ երկրներից ներմուծվող ապրանքների համար:

Գրանցամատյանում ներառելու համար առաջարկվում է առաջնորդվել ԵՏՀ կայքում նշված ալգորիթմով։