Գլխավոր էջ
/
Լուրեր
/
ԵՏՀ խորհուրդը հաստատել է առանձին գյուղատնտեսական ապրանքների 2025 թվականի ինդիկատիվ հաշվեկշիռները
ԵՏՀ խորհուրդը հաստատել է առանձին գյուղատնտեսական ապրանքների 2025 թվականի ինդիկատիվ հաշվեկշիռները
Հունվարի 22-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը հաստատել է առանձին գյուղատնտեսական ապրանքների (ցորեն, մեսլին, գարի, եգիպտացորեն, արևածաղկի սերմեր, արևածաղկի ձեթ, շաքար) պահանջարկի ու առաջարկի 2025 թվականի ինդիկատիվ հաշվեկշիռները:
Ինդիկատիվ հաշվեկշիռները, որոնք ապացուցել են, որ արդյունավետ գործիք են սոցիալապես կարևոր ապրանքների փոխադարձ առևտուրը կարգավորելու համար, ուղղված են ներքին շուկայի արդյունավետ գործունեությանը և արտահանման կարգավորման միջոցների մերձեցմանը: