Կարգերը հաստատելու մասին ԵՏՀ խորհրդի կողմից որոշում ընդունելու նպատակը «Քիմիական արտադրանքի անվտանգության մասին» ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 041/2017) դրույթների կատարման ապահովումն է: Դրանք հիմքում դրված է ԵԱՏՄ տարածքում շրջանառվող քիմիական արտադրանքի միասնական գրանցամատյանի ստեղծման, ինչպես նաև նոր քիմիական նյութերի հայտագրման ընթացակարգերի միասնականացումը: Սա անհրաժեշտ է, որպեսզի շուկայի մասնակիցները կարողանան ստանալ արդիական տեղեկատվություն քիմիական արտադրանքի մասին: Բացի այդ, այս մոտեցումը կօգնի կրճատել ինչպես ֆինանսական, այնպես էլ ժամանակի ծախսերը՝ ներառյալ կանոնակարգի պահանջներին համապատասխանության գնահատման համար փաստաթղթերի, օրինակ՝ քիմիական արտադրանքի անվտանգության անձնագրերի նախապատրաստման գործընթացը:
Կարգերի հաստատումն իր հերթին բուն «Քիմիական արտադրանքի անվտանգության մասին» ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 041/2017) ուժի մեջ մտնելու պայմաններից մեկն է:
Միասնական գրանցամատյանի ձևավորումն ու վարումը նախատեսվում է իրականացնել ԵԱՏՄ ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով, ինչն իր հերթին պահանջում է ԵԱՏՄ շրջանակներում համապատասխան ընդհանուր գործընթացի իրականացում: