ԵՏՀ խորհուրդը ժամանակավորապես զրոյացրել է ներմուծման տուրքերը բենզինի, դիզվառելիքի, նավի վառելիքի և ավիակերոսինի համար
30.09.2025
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշում է ընդունել շարժիչային բենզինների, ռեակտիվ շարժիչների վառելիքի, դիզելային վառելիքի, նավի վառելիքի և այլ գազոյլերի նկատմամբ ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերը մինչև 2026 թվականի հունիսի 30-ը ներառյալ զրոյացնելու մասին:

«Որոշումն ընդունվել է պահանջարկի սեզոնային ավելացման պայմաններում արտադրության ծավալների տեղային նվազման կապակցությամբ շարժիչային վառելիքի ներքին շուկայում հավասարակշռության ապահովման նպատակով», — նշել է ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովը:

Որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օր հետո։