Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը մայիսի 20-ին կայացած նիստում կարգադրություն է ընդունել Պակիստանի Իսլամական Հանրապետության հետ ազատ առևտրի մասին համաձայնագրի կնքման նպատակահարմարությունն ուսումնասիրող համատեղ հետազոտական խումբ ձևավորելու մասին։
Եվրասիական տնտեսական միության կողմից խմբի կազմը կձևավորվի ԵԱՏՄ երկրների առաջարկած թեկնածուներից, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչներից։
«Նախնական վերլուծությունը ցույց է տալիս, որ առանձնաշնորհային առևտրային ռեժիմին հնարավոր անցումը մեզ համար կարող է կայուն մրցակցային առավելություններ ստեղծել Պակիստանի շուկայում մի շարք գյուղատնտեսական ապրանքների, մետաղագործության, ածխային, թաղանթանյութաթղթային և քիմիական արդյունաբերության արտադրանքի մասով: Միաժամանակ այն կարող է օգնել ապրանքահոսքերի տարբերակման գործում, գործընկերոջը թույլ տալով ավելացնել թարմ մրգի, բանջարեղենի, պատրաստի սննդամթերքի և արդյունաբերական ապրանքների առանձին կատեգորիաների արտահանումը», — նշել է ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովը:
Հիշեցնենք, 2026 թվականի ապրիլի 6-ին կայացել է Անդրեյ Սլեպնյովը հանդիպումը Պակիստանի առևտրի դաշնային նախարար Ջամ Քամալ Հանի հետ, որի արդյունքում կողմերը պայմանավորվել են նախաձեռնել համատեղ հետազոտական խումբ ձևավորելու գործընթացը, որն ուսումնասիրելու է ԵԱՏՄ-ի և Պակիստանի միջև ազատ առևտրի մասին համաձայնագիր կնքելու նպատակահարմարությունը: