Մայիսի 29-ին Աստանայում՝ 5-րդ Եվրասիական տնտեսական համաժողովի գործարար ծրագրի շրջանակներում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման նախարար Ալեքսանդր Սուբոտինը մասնակցել է Եվրասիական տնտեսական միության պետությունների ստանդարտացման պետական (ազգային) մարմինների ղեկավարների խորհրդի նիստին:
Քննարկման առանցքային թեման են դարձել ԵԱՏՄ-ում ստանդարտացման ոլորտի զարգացման և Միության տեխնիկական կանոնակարգերը ժամանակակից միջպետական ստանդարտների լիարժեք ապացուցողական բազայով ապահովելու համակարգային հարցերը։
Կարծիքների կայացած փոխանակումը կօգնի մշակել տեխկանոնակարգեր իրականացնելիս ստանդարտների կիրառման տարբեր խնդիրների լուծման, ինչպես նաև դրանց ապահովման համար միջպետական ստանդարտների մշակման համաձայնեցված մոտեցումներ:
Միջոցառմանը մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի ստանդարտացման ազգային մարմինների և ինստիտուտների ներկայացուցիչներ:
ԵԱՏՄ անդամ պետությունների ստանդարտացման պետական (ազգային) մարմինների ղեկավարների խորհուրդը ստեղծվել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշմամբ որպես Միության օժանդակ մարմին տեխնիկական կարգավորման ոլորտում ստանդարտացման զարգացման համար: