Գլխավոր էջ
/
Լուրեր
/
ԵԱՏՄ երկրները պայմանավորվել են ներքին ջրային տրանսպորտին ներկայացվող որակավորման պահանջների մասին
ԵԱՏՄ երկրները պայմանավորվել են ներքին ջրային տրանսպորտին ներկայացվող որակավորման պահանջների մասին
09.06.2026
Հունիսի 9-ին՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նիստում ընդունվել է «Ներքին ջրային տրանսպորտի ոլորտի առավել պահանջված մասնագիտություններին և պաշտոններին ներկայացվող որակավորման պահանջների մասին» հանձնարարականը:
Ընդունված հանձնարարականը նախանշել է մոտեցումները ներքին ջրային տրանսպորտի ոլորտի աշխատողների մասնագիտական գիտելիքներին և հմտություններին ներկայացվող ընդհանուր և հատուկ պահանջներին՝ հաշվի առնելով որակավորման տարբեր մակարդակները և տարբեր տեսակի կատարվող աշխատանքների առանձնահատկությունները:
«ԵԱՏՄ անդամ պետությունները հնարավորություն ունեն հաշվի առնելու նշված հանձնարարականներն ազգային քաղաքականությունը ձևավորելիս: Այդ հանձնարարականների իրականացման հարցերը յուրաքանչյուր կողմի իրավասությունն են և իրականացվում են՝ հաշվի առնելով ներքին օրենսդրությունը, գերակայությունները և ազգային առանձնահատկությունները», — նշել է ԵՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքի նախարար Արզիբեկ Կոժոշևը:
Հանձնարարականի իրականացումն ուղղված է ԵԱՏՄ տարածքում ջրային տրանսպորտի ծառայությունների ընդհանուր շուկայի ձևավորմանը աջակցելուն։