Աշխատանքային խմբի անդամները մանրամասն տեղեկատվություն են ստացել ԵԱՏՄ ծխախոտի ապօրինի ներմուծման կանխարգելմանն ուղղված մաքսային վերահսկողության մեթոդների մասին, ինչպես նաև ծանոթացել ապօրինի ծխախոտային արտադրանքի տարածման դեմ պայքարի միջազգային փորձին:
Աշխատանքային խմբի մասնակիցները բարձր են գնահատել նավիգացիոն կապարակնիքների կիրառմամբ փոխադրումների հետագծման համակարգի ներդրման ուղղությամբ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքը, որը նվազեցնում է ծխախոտի ապօրինի շրջանառության ծավալները, և հայտնել, որ հետաքրքրված են ծխախոտի մաքսանենգության դեմ պայքարի ներկայացված արդյունավետ համաշխարհային պրակտիկաներով և տեխնոլոգիաներով:
Նիստի արդյունքում որոշումներ են ընդունվել խմբի գործունեության հետագա ուղղությունների վերաբերյալ՝ ներառյալ նյութերի նախապատրաստումը ԵԱՏՄ շուկայում ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեմ պայքարի ընթացքում դրանց գործնական օգտագործման համար: